Իրանի նախագահը կմասնակցի Բաքվում կայանալիք COP–29–ին
https://parstoday.ir/hy/news/iran-i225224-Իրանի_նախագահը_կմասնակցի_Բաքվում_կայանալիք_cop_29_ին
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կմասնակցի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովին (COP–29)։ Տեղեկությունը հայտնում է ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանում ԻԻՀ դեսպանությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 04, 2024 14:22 Asia/Tehran
  • Իրանի նախագահը կմասնակցի Բաքվում կայանալիք COP–29–ին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կմասնակցի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովին (COP–29)։ Տեղեկությունը հայտնում է ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանում ԻԻՀ դեսպանությանը:

Փեզեշքիանը կգլխավորի իրանական պատվիրակությունը։

COP–29-ը կանցկացվի Բաքվում նոյեմբերի 11-22-ը։ Հայաստանը, ի թիվս ՄԱԿ-ի անդամ այլ երկրների, հրավեր ստացել է, բայց մասնակցության վերաբերյալ որոշում դեռ չի կայացրել։