Իրանի նախագահը կմասնակցի Բաքվում կայանալիք COP–29–ին
(last modified Mon, 04 Nov 2024 14:22:01 GMT )
Նոյեմբեր 04, 2024 17:52 Asia/Tehran
  • Իրանի նախագահը կմասնակցի Բաքվում կայանալիք COP–29–ին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կմասնակցի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովին (COP–29)։ Տեղեկությունը հայտնում է ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանում ԻԻՀ դեսպանությանը:

Փեզեշքիանը կգլխավորի իրանական պատվիրակությունը։

COP–29-ը կանցկացվի Բաքվում նոյեմբերի 11-22-ը։ Հայաստանը, ի թիվս ՄԱԿ-ի անդամ այլ երկրների, հրավեր ստացել է, բայց մասնակցության վերաբերյալ որոշում դեռ չի կայացրել։