Արաղչին ընդգծել է ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն Իրանի ինքնապաշտպանվելու իրավունքը
(last modified Tue, 05 Nov 2024 14:10:34 GMT )
Նոյեմբեր 05, 2024 17:40 Asia/Tehran
  • Արաղչին ընդգծել է ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն Իրանի ինքնապաշտպանվելու իրավունքը

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին Իսլամաբադում  Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի և փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուհամմադ Իսհակ Դարի հետ առանձին հանդիպումներում ընդգծել է Իրանի՝ ինքնապաշտպանելու և  Իսրայելի ագրեսիաներին ջախջախիչ պատասխան տալու իրավունքը: 

Ըստ Sahab ցանցի, Արաղչին Պակիստանի արտգործնախարար Մուհամմադ Իսհակ Դարի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է.- Իրանի Իսլամական Հանրապետությունը լարվածության չի ձգտում, այլ ճանաչում է ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն ինքնապաշտպանվելու իր իրավունքը:

 

ԻԻՀ ԱԳ նախարարը, բարձր գնահատելով Պակիստանի պետական ​​այրերի դիրքորոշումները Սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիայի դեմ, ասել է.-Թեհրանը բարձր է գնահատում  Պակիստանի վարչապետի հստակ դիրքորոշումը Իսրայելի  հանցագործության դեմ։

Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար սենատոր Մուհամմադ Իսհակ Դարը, դատապարտելով Իրանի Իսլամական Հանրապետության դեմ Սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիվ ոճրագործությունը, ընդգծել է Թեհրանի և Իսլամաբադի ամուր դիրքորոշումը գրավյալ տարածքներում Իսրայելի անօրինական գործողությունների դեմ:

Դատապարտելով Գազայում իսրայելական ռեժիմի հանցագործությունների շարունակումը և Արևմտյան Ասիայի տարածաշրջանի վրա դրա ավերիչ հետևանքները՝ Իսհակ Դարը հավելել է.-Այս ագրեսիայով Իսրայելը բացահայտորեն խախտել է միջազգային օրենքները, ՄԱԿ-ի կանոնադրությունը և Իրանի Իսլամական Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: 
Պակիստանի փոխվարչապետը ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը համարել է լուրջ սպառնալիք տարածաշրջանի համար և խոչընդոտ տարածաշրջանի երկրների աճի ու զարգացման համար և ասել. -Թեհրանն ու Պակիստանը հաստատակամ են ահաբեկչության դեմ համագործակցելու և երկկողմ համագործակցության ընդլայնման հարցում։