Միջազգային ԶԼՄ-ները լայնորեն լուսաբանել են իրանական արբանյակների արձակումը տիեզերք
https://parstoday.ir/hy/news/iran-i225282-Միջազգային_ԶԼՄ_ները_լայնորեն_լուսաբանել_են_իրանական_արբանյակների_արձակումը_տիեզերք
Միջազգային ԶԼՄ-ները լայնորեն լուսաբանել են իրանական արբանյակների արձակումը տիեզերք։
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Նոյեմբեր 06, 2024 06:02 Asia/Tehran
  • Միջազգային ԶԼՄ-ները լայնորեն լուսաբանել են իրանական արբանյակների արձակումը տիեզերք

Միջազգային ԶԼՄ-ները լայնորեն լուսաբանել են իրանական արբանյակների արձակումը տիեզերք։

«Սահաբ» գործակալության փոխանցմամբ՝  էմիրաթական «Ալ Խալիջ» թերթը գրել է․ «Ռուսաստանը տիեզերք է արձակել «Սոյուզ 2․1» հրթիռը, տասնյակ արբանյակներով, որոնց թվում են նաև իրանական «Քոսար» և «Հոդհոդ» արբանյակները»։ 

Լոնդոնում լույս տեսնող Al-Sharq Al-Awsat թերթը գրել է․ «Ռուսաստանը ուղեծիր է դուրս բերել իրանական երկու արբանյակներ։ Այս մասին հայտնում է արբանյակներն արտադրած՝ «Օմիդե Ֆազա» ընկերության կայքը։ Արբանյակներից ստացված տվյալները կկիրառվեն գյուղատնտեսության, տրանսպորտի, շրջակա միջավայրի և քարտեզագրման ոշորտներում»:

Կատարի լրատվական գործակալույթունը գրել է․ «Ռուսաստանը հայտարարել է  «Սոյուզ 2.1» արբանյակակիր հրթիռի արձակման մասին, որը տեղափոխում է 55 արբանյակ, այդ թվում՝ իրանական «Քոսար» և «Հոդհոդ» արբանյակները»:
Արաբական Euronews հեռուստաալիքը նույնպես իր կայքում անդրադարձել է իրանական արբանյակների տիեզերք արձակմանը։ 
Սաուդյան Արաբիայի «Ալ-Շարղ» հեռուստաալիքն իր կայքում գրել է․ ««Քոսար» և «Հոդհոդ»...Իրանը երկու արբանյակ է արձակել Ռուսաստանից»։
Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին երեկ հայտարարել էր, որ Ռուսաստանը «Սոյուզ 2.1» արբանյակակիր հրթիռով տիեզերք է ուղարկել իրանական երկու արբանյակ։ 
«Ալ-Շարղը» գրել է, որ Ռուսաստանն ընթացիկ տարվա փետրվարին նույնպես «Սոյուզ» հրթիռի միջոցով, «Վոստոչնի» տիեզերակայանից, տիեզերք էր արձակել է իրանական «Փարս 1» արբանյակը։
RT ցանմցի արաբերեն բաժինը հայտնել է, որ Ռուսաստանը  «Սոյուզ 2.1» արբանյակակիր հրթիռի միջոցով տիեզերք է արձակել 55 արբանյակ, այդ թվում՝ իրանական «Քոսար» և «Հոդհոդ» արբանյակները։
«Քոսար» և «Հոդհոդ» արբանյակներն կառուցվել են իրանական մասնավոր  ընկերության կողմից։ Երեքշաբթի առավոտյան այս արբանյակներն արձակվել են ՌԴ «Վոստոսչնի» բազայից և տեղակայվել 500 կմ ուղեծրում։ 
«Քոսար» արբանյակն իրանական «Օմիդե ֆազա» ընկերության՝ խորանարդ արբանյակների տեխնոլոգիայով կառուցած առաջին արբանյակն է։ Այս տեխնոլոգիան հնարավորություն է տալիս նվազեցնել կառուցման ժամանակն ու ծախսերը։ Այս արբանյակից ստացված տվյալները կիրառվելու են գյուղատնտեսական, քարտեզագրման և գեոդեզիայի ոլորտներում։ 
«Հոդհոդ»  արբանյակը նույնպես կառուցվել է խորանարդաձև արբանյակների տեխնոլոգիայով։ Այս արբանյակը օգնելու է  ստեղծել մասնավոր հարթակ՝ միջազգային մասշտաբով ինտերնետային ծառայությունների մատուցման համար։