Իրանի Բումուսա կղզում մեկնարկել է Ազգային բնակարանային շարժման ծրագիրը
https://parstoday.ir/hy/news/iran-i225286-Իրանի_Բումուսա_կղզում_մեկնարկել_է_Ազգային_բնակարանային_շարժման_ծրագիրը
Իրանի հարավում, Հորմոզի նեղուցի մոտ գտնվող Բումուսա կղզում, մեկնարկել է 110 բնակարանների կառուցման ծրագիրը։ Միջոցառմանը ներկա է գտնվել նաև ԻԻՀ քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղ Մալվաջերդը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 06, 2024 06:40 Asia/Tehran
  • Իրանի Բումուսա կղզում մեկնարկել է Ազգային բնակարանային շարժման ծրագիրը

Իրանի հարավում, Հորմոզի նեղուցի մոտ գտնվող Բումուսա կղզում, մեկնարկել է 110 բնակարանների կառուցման ծրագիրը։ Միջոցառմանը ներկա է գտնվել նաև ԻԻՀ քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղ Մալվաջերդը։

«Սահաբ» գործակալության փոխանցմամբ՝ Հորմոզգան նահանգի ճանապարհների և քաղաքաշինության վարչության բնակարանային գծով փոխտնօրեն Սաիդ Հաջբին ասել է․ «Բնակարանները կունենան 85-ից 95 քմ տարածք, իսկ ծրագրի համար կհատկացվի 550 մլն թուման։ 
Նշելով, որ ծրագրի համար հատկացվել է 20 ՀԱ տարածք, Հաջբին հավելել է․ «Ինչպես ավելի վաղ հայտարարել է Բումուսա կղզու նահանգապետը, բոլոր իրանցիները կարող են դիմել այս կղզում բնակելի հողատարածք ստանալու համար»։
Բումուսա , Մեծ Թոնբ և Փոքր Թոնբ կղզիներն Իրանի սեփականությունն են։ Սակայն ԱՄԷ-ն, որը հիմնադրվել է ընդամենը մի քանի տասնամյակ առաջ, տարածքային պահանջներ է ներկայացնում այդ կղզիների նկատմամբ։ 
Կղզիների, հատկապես՝ Բումուսայի բնակիչները հաճախ ասում են, որ իրենց թիվը 85 միլիոն է։ Իսկ դա Իրանի բնակչության թիվն է, ինչը վկայում է, այն մասին, որ այս կղզիները ոչ միայն Իրանի մի մասն են, այլ երկրի տարածքի առաջնագիծը։