«Հոդհոդ» և «Քոսար» արբանյակների առաջին ազդանշանները հասել են Իրան
https://parstoday.ir/hy/news/iran-i225288-Հոդհոդ_և_Քոսար_արբանյակների_առաջին_ազդանշանները_հասել_են_Իրան
Ռուսաստանում Իրանի դեսպանը հայտարարել է, որ իրանական «Հոդհոդ» և «Քոսար» արբանյակների առաջին ազդանշանները հասել են Իրան։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Նոյեմբեր 06, 2024 06:46 Asia/Tehran
  • «Հոդհոդ» և «Քոսար» արբանյակների առաջին ազդանշանները հասել են Իրան

Ռուսաստանում Իրանի դեսպանը հայտարարել է, որ իրանական «Հոդհոդ» և «Քոսար» արբանյակների առաջին ազդանշանները հասել են Իրան։

Հղում անելով ԻՍՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հայտնում է, որ Մոսկվայում ԻԻՀ դեսպան Քազեմ Ջալալին X-ի իր օգտահաշվում գրել է․ ««Հոդհոդ» և «Քոսար» արբանյակների 500 կմ ուղեծրում տեղակայվելուց ժամեր անց, դրանց առաջին ազդանշաններն ուղարկվել են Իրանում տեղակայված տեղական վերգետնյա կայաններին»։ 
Արբանյակները կառուցած «Օմիդե Ֆազայի» իրանական մասնավոր ընբկերության գործադիր տնօրեն Հոսեյն Շահրաբին նույնպես հայտարարել է. «Ցանկանում եմ հայտարարել «Հոդհոդ» արբանյակից առաջին ազդանշանների հաջող ընդունման մասին»։
Նա նշել է․ «Ազդանշանների ընդունումը հաստատում է, որ պահման խցիկի գործարկման,  շահագործման և արբանյակակրից անջատվելու գործողություններն իրականացվել են հաջողությամբ և արբանյակի ալեհավաք մեխանիզմները բացվել են ու աշխատում են»։ 
Շահրաբին հավելել է․ ««Քոսար» արբանյակից  նույնպես ստացվել են առաջին ազդանշանները»։ 
«Քոսար» և «Հոդհոդ» արբանյակները կառուցվել են իրանական մասնավոր  ընկերության կողմից։ Երեքշաբթի առավոտյան այս արբանյակներն արձակվել են ՌԴ «Վոստոսչնի» բազայից և տեղակայվել 500 կմ ուղեծրում։ 
«Քոսար» արբանյակն իրանական «Օմիդե ֆազա» ընկերության՝ խորանարդաձև արբանյակների տեխնոլոգիայով կառուցված առաջին արբանյակն է։ Այս տեխնոլոգիան հնարավորություն է տալիս նվազեցնել կառուցման ժամանակն ու ծախսերը։ Այս արբանյակից ստացված տվյալները կիրառվելու են գյուղատնտեսական, քարտեզագրման և գեոդեզիայի ոլորտներում։ 
«Հոդհոդ»  արբանյակը նույնպես կառուցվել է խորանարդաձև արբանյակների տեխնոլոգիայով։ Այս արբանյակը օգնելու է  ստեղծել մասնավոր հարթակ՝ միջազգային մասշտաբով ինտերնետային ծառայությունների մատուցման համար։