Շադունե այգուց և կյանքի ազանից մինչև հին նվագախումբ․ Աշնանային Իրանը
https://parstoday.ir/hy/news/iran-i225294-Շադունե_այգուց_և_կյանքի_ազանից_մինչև_հին_նվագախումբ_Աշնանային_Իրանը
Իրանը հարուստ մշակույթ ու պատմություն և յուրահատուկ բնություն ունեցող, գեղեցիկ երկրիր է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 06, 2024 07:43 Asia/Tehran
  • Շադունե այգուց և կյանքի ազանից մինչև հին նվագախումբ․ Աշնանային Իրանը

Իրանը հարուստ մշակույթ ու պատմություն և յուրահատուկ բնություն ունեցող, գեղեցիկ երկրիր է։

Pars Today-ը ներկայացնում է գեղեցիկ լուսանկարներ՝ աշնանն Իրանում տեղի ունեցած իրադարձություններից։

Ձկնորսությունը Մազանդարան նահանգի ծովափին 
Լուսանկարը՝ IRNA
Ձկնորսություն Մազանդարան նահանգի ծովափին 
Լուսանկարը՝ IRNA

Ձկնորսություն

Մազանդարան նահանգի ծովափին ձկնորսությունն իրականացվում է «փառե» մեթոդով։ Ձկնորսները 7-ից 10 մետր բարձրությամբ և 1200 մետր երկարությամբ ցանցերը նավակների միձոցով փռում են ափից որոշակի հեռավորության և 14 մ խորության վրա։ Երբ ձկները հավաքվում են ցանցի մեջ, ձկնորսները տրակտորով հետ են քաշում այն։ 

Լուսանկաներ «Աշնան համն ու գույնը» փառատոնից
Լուսանկարը՝ Mehr  

«Աշնան համն ու գույնը» փառատոն

«Մաշհադի այգի» համալիրում մեկնարկել է «Աշնան համն ու գույնը» երրորդ փառատոնը՝ նպատակ ունենալով հասարակությանը ներկայացնել աշնան գեղեցկությունը։

ԻԻՀ առաջնորդը ազան է կարդացել Սիոնիստական ռեժիմի հարձակման նահատակներից մեկի՝ Համզե Ջահանդիդեի  մանկահասակ որդու ականջին։
 Լուսանկարը՝ Tasnim

Կյանքի ազան

Սիոնիստական ռեժիմի վերջին հարձակման հետևանքով նահատակված ԻԻՀ բանակի հակաօդային պաշտպանության ուժերի ծառայողների ընտանիքների անդամները  կիրակի օրը հանդիպել են ԻԻՀ առաջնորդ  Իմամ Խամենեիի հետ։

Զաֆրանը շուշանազգիների ընտանիքի բազմամյա բույս է, որն օգտագործվում է արդյունաբերական տարբեր ոլորտներում՝ սննդի, հրուշակեղենի և դեղագործության մեջ։ 
Լուսանկարը՝ IRNA

Կենսատու ծաղիկներ 

Իրանի Գոլեստան նահանգի Վամանան լեռնային գյուղի դաշտերում սկսվել է զաֆրանի ծաղիկների բերքահավաքը։

Մազանդարանի ճանապարհները
Լուսանկարը՝ Ժուռնալիստների ակումբ
Մազանդարանի ճանապարհները
Լուսանկարը՝ Ժուռնալիստների ակումբ
Աշունը Մազանդարանում 

Աշունը Մազանդարանում 

Աշունը լավագույն ժամանակն է մեքենայով ճանապարհորդելու և հատկապես դեպի Իրանի հյուսիս մեկնելու համար։ Մազանդարան նահանգն աշնանը առանձնահատուկ գեղեցկություն է ստանում՝ դեղին, կարմիր և նարնջագույն տերևների շնորհիվ։ Աշնանային մեղմ զեփյուռի ու անձրևի ուղեկցությամբ դեպի Մազանդարան ճանապարհորդությունը յուրահատուկ տրամադրություն է ստեղծում։

Շադունե այգի 
Լուսանկարը՝ Ժուռնալիստների ակումբ
«Շադունե այգի» հեռուստածրագիրը
Լուսանկարը՝ Ժուռնալիստների ակումբ

Այգին՝ հանուն ուրախության 

Իրանի հեռուստատեսության երկրորդ ալիքով հեռարձակվող «Շադունե այգին» հեռուստաշոուն նախատեսված է երեխաների համար։ Հեռուստաշոույի ամեն դրվագում տեղի է ունենում մի նոր իրադարձություն, որի միջոցով հեիղնակները երեխաներին սովորեցնում են տարբեր հմտություններ, բարոյական, կրոնական, մշակութային և սոցիալական հասկացություններ։

Թեհրանի սիմֆոնիկ նվագախմբի փորձը՝   Մազիար Յոունեսի ղեկավարությամբ
Լուսանկարը՝ ԻՍՆԱ

 

Թեհրանի սիմֆոնիկ նվագախմբի փորձը՝   Մազիար Յոունեսի ղեկավարությամբ
Լուսանկարը՝ ԻՍՆԱ

Պատմական նվագախումբ 

Թեհրանի սիմֆոնիկ նվագախումբը, որն Իրանի ամենամեծ և ամենահին սիմֆոնիկ նվագախումբն է, այսուհետ պատրաստվում է համագործակցել միայն հրավիրյալ դիրիժորների հետ։