Թեհրանում Ճապոնիայի դեսպան. Իրանի գրավչությունն ինձ զարմացրեց
https://parstoday.ir/hy/news/iran-i225300-Թեհրանում_Ճապոնիայի_դեսպան._Իրանի_գրավչությունն_ինձ_զարմացրեց
Pars Today- Իրանում գտնվելու փորձի առնչությամբ իր զարմանքն արտահայտելով՝ Թեհրանում Ճապոնիայի դեսպանն ընդգծել է երկու երկրների հարաբերությունների ընդլայնումը տնտեսական և զբոսաշրջային ոլորտներում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 06, 2024 11:28 Asia/Tehran
  • Թեհրանում Ճապոնիայի դեսպան. Իրանի գրավչությունն ինձ զարմացրեց

Pars Today- Իրանում գտնվելու փորձի առնչությամբ իր զարմանքն արտահայտելով՝ Թեհրանում Ճապոնիայի դեսպանն ընդգծել է երկու երկրների հարաբերությունների ընդլայնումը տնտեսական և զբոսաշրջային ոլորտներում։

Թեհրանում Ճապոնիայի դեսպան Ցուկադա Թամակին Իրանում այս երկրի դեսպանատան կազմակերպած մշակութային միջոցառման ժամանակ իր ելույթում ասաց, որ մշակութային միջոցառումների անցկացման հետ կապված նրա ցանկությունն է Իրանի ժողովրդին ավելի լավ ծանոթացնել Ճապոնիային և էլ ավելի ընդլայնել երկու երկրների միջև տնտեսական և պատմական կապերն ու ընդհանուր արժեքները։ Ինչպես հաղորդում է Pars Today-ը, Թեհրանում Ճապոնիայի դեսպանը հավելել է.- «Թեհրան մեկնելուց առաջ ես այլ պատկերացում ունեի, սակայն Իրանը տեսնելը ինձ համար մեծ անակնկալ էր»։

«Ցուկադա Թամակին» այնուհետև հայտարարեց, որ նա հետաքրքրված է, որ ավելի շատ զբոսաշրջիկներ մեկնեն Իրան, քանի որ Իրանն ունի բազմաթիվ արժեքավոր պատմական ժառանգություններ և այն երկրներից է, որն ունի ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված ամենամեծ թվով մշակութային ժառանգություն։