Էսլամի․ Իրանն ինքնաբավ է լազերային արդյունաբերության ոլորտում
https://parstoday.ir/hy/news/iran-i225310-Էսլամի_Իրանն_ինքնաբավ_է_լազերային_արդյունաբերության_ոլորտում
Անդրադառնալով լազերային արդյունաբերության ոլորտի ցուցահանդեսում երկրի ձեռքբերումների ներկայացմանն ԻԻՀ Ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենն ասել է․ «Մենք ինքնաբավության ենք հասել այս տեխնոլոգիայի արտադրության ոլորտում»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 06, 2024 13:03 Asia/Tehran
  • Էսլամի․ Իրանն ինքնաբավ է լազերային արդյունաբերության ոլորտում

Անդրադառնալով լազերային արդյունաբերության ոլորտի ցուցահանդեսում երկրի ձեռքբերումների ներկայացմանն ԻԻՀ Ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենն ասել է․ «Մենք ինքնաբավության ենք հասել այս տեխնոլոգիայի արտադրության ոլորտում»։

Չորեքշաբթի օրը կայացած կառավարության նիստի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում,  Մուհամմադ Էսլամին  ասել է․ «Ցուցահանդեսում ներկայացվել է գունավոր մետաղների լազերային եղանակով կտրման հոսքագիծը։  Իսկ անցյալ տարի շահագործման է հանձնվել լազերային խորը եռակցման հոսքագիծը։ Այս համակարգերը կարող են կիրառվել նուրբ պահեստամասերը կտրելու համար և նվազեցնել արտադրանքի ինքնարժեքը»։ 
Էսլամին հավելել է․«Ցուցահանդեսի շրջանակներում պայմանագրեր են կնքվել նաև արդյունաբերական ընկերությունների հետ, որպեսզի մենք կարողանանք մեր արդյունաբերությունը զինել լազերային տեխնոլոգիայով»։
Իրանի լազերային և ֆոտոնիկայի 5-րդ ցուցահանդեսը, որը կազմակերպել է Ատոմային էներգիայի կազմակերպությանը կից ԻԻՀ լազերային գիտության և տեխնոլոգիաների կենտրոնը, իր աշխատանքը սկսել է կիրակի առավոտյան՝ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար և ԻԻՀ փոխնախագահ Մոհամմադ Էսլամիի, նրա տեղակալի և միջուկային արդյունաբերության ոլորտի պաշտոնյաների ու ներկայացուցիչների մասնակցությամբ։