Բաղայի. Իրանի գնահատման չափանիշն ամերիկյան կառավարության գործունեությունն է
https://parstoday.ir/hy/news/iran-i225340-Բաղայի._Իրանի_գնահատման_չափանիշն_ամերիկյան_կառավարության_գործունեությունն_է
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է․ «Մենք դառը փորձ ունենք կապված ԱՄՆ տարբեր կառավարությունների վարած քաղաքականությունների հետ։ Իրանի համար կարևորը և գնահատման չափանիշն ամերիկյան կառավարության գործունեությունն է»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 07, 2024 08:15 Asia/Tehran
  • Բաղայի. Իրանի գնահատման չափանիշն ամերիկյան կառավարության գործունեությունն է

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է․ «Մենք դառը փորձ ունենք կապված ԱՄՆ տարբեր կառավարությունների վարած քաղաքականությունների հետ։ Իրանի համար կարևորը և գնահատման չափանիշն ամերիկյան կառավարության գործունեությունն է»։

Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հայտնում է, որ անդրադառնալով ԱՄՆ-ում անցկացված նախագահական ընտրություններին, Իսմայիլ Բաղային ասել է․ «Ընտրությունները հնարավորություն են վերանայելու Վաշինգտոնի անցյալի սխալ մոտեցումները»։

Նա նշել է, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները վերաբերվում են այդ երկրի ժողովրդին և նրանք կատարել են իրենց ընտրությունը։

Նոյեմբերի 5-ին կայացած ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների համաձայն՝ ստանալով 295 էլեկտորալ ձայն, այդ երկրի նոր նախագահ է ընտրվել հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփը։ Նրա գլխավոր մցրակից, դեմոկրատական Քամալա Հարիսը ստացել է 226 էլեկտորալ ձայն։