Իմամ Խամենեին վերջնական է համարել Արդարության և Դիմադրության ճակատի հաղթանակը
(last modified Thu, 07 Nov 2024 13:27:40 GMT )
Նոյեմբեր 07, 2024 16:57 Asia/Tehran
  • Իմամ Խամենեին վերջնական է համարել Արդարության և Դիմադրության ճակատի հաղթանակը

Սահաբ-Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն անդրադառնալով լիբանանյան Հեզբոլլահի և ՀԱՄԱՍ շարժման  աճին, դինամիկային և շարունակվող հզոր դիմակայությանը, ընդգծել է,- «Աստծո օգնության անվիճելի խոստումների համաձայն  և  անցած տասնամյակներում Հեզբոլլահի  ու ՀԱՄԱՍ-ի հաղթական դիմակայության փորձի հիմամբ,  վերջին դեպքերն անպայման հանգեցնելու են Սիոնիստական ​​ռեժիմի դեմ Արդարության և Դիմադրության ճակատի հաղթանակին»։

Գերագույն առաջնորդի գրասենյակի տեղեկատվական բազայի հաղորդմամբ, Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ՝ այաթոլլահ Խամենեին   այսօր հինգշաբթի առավոտյան առաջնորդության բանիմացների խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով  Գազայի և Լիբանանի հանցագործություններում, Միացյալ Նահանգների և որոշ եվրոպական երկրների ակնհայտ արյունոտ ձեռքերին,Լիբանանում, Գազայում և Պաղեստինում  հզոր պայքարի շարունակության արդյունքը, համարելով  Արդարության և Դիմադրության ճակատի հաղթանակը, ասել է․-«Աշխարհն ու տարածաշրջանը կտեսնեն այն օրը, երբ Սիոնիստական ​​ռեժիմը ակնհայտորեն պարտություն կկրի այս մուջահեդներից»։ 

Իմամ Խամենեին սիոնիստ ագրեսորների դեմ Դիմադրության վերջին մի քանի տասնամյակի հաղթանակների փորձը համարելով Արդարության ճակատի վերջնական հաղթանակի իրականացման ևս մեկ ակնհայտ պատճառ հավելել է․-«Անցած 40 տարիների ընթացքում Հեզբոլլահը ստիպեց Սիոնիստական ​​ռեժիմին ամբողջությամբ նահաջել  Բեյրութ, Սայդա և Տյուր քաղաքներից և  ընդհանրապես Լիբանանի հարավից, և այդ երկրի քաղաքները, գյուղերը ու բարձունքները դատարկեց այդ ռեժիմի չարաբաստիկ գոյությունից:

Նշելով,որ  բոլոր տեսակի ռազմական, քաղաքական, քարոզչական և տնտեսական զենքերով զինված  և  աշխարհի խոշոր հանցագործների , այդ թվում ԱՄՆ-ի նախագահների աջակցությանը  ապավինած թշնամուն հետ մղելու և նրան պարտության մատնելու  Հեզբոլլահի զարմանահրաշ ուժը ցույց է տալիս «Հեզբոլլահի» կարողությունների քայլ առ քայլ աճը և  Աստծո ճանապարհին պայքարող մարտիկների մի փոքր խմբից  հսկայական կազմակերպության վերածվելը, Իսլամական հեղափոխության առաջնորդն ասել է․- «Նույն հաղթական փորձն ունեցել է նաև Պաղեստինի Դիմադրությունը։ Նրանք ևս 2009 թվականից առ այսօր  9 անգամ բախվել  են Սիոնիստական ​​ռեժիմի հետ և 9 անգամ էլ հաղթել են ռեժիմին»։

Այաթոլլահ Խամենեին Հեզբոլլահին համարելող ուժեղ և սիոնիզմի դեմ  հզոր պայքարը շարունակող ասել է.- «Չնայած այնպիսի մեծ գործիչների բացակայությանը, ինչպիսիք են Սեյյեդ Հասան Նասրալլահը և Սեյյեդ Սաֆիեդդինը, բարոյահոգեբանական բարձր ոգի ունեցող մուջահեդներով Հեզբոլլահը ուժեղ պայքար է  մղում և թշնամին չի կարողացել և չի էլ կարողանալու հաղթահարել նրան»։

Իսլամական հեղափոխության առաջնորդն իր ելույթի  մեկ այլ հատվածում, անդրադառնալով ժամանակի մեծ ու անխոնջ մուջահեդ՝ նահատակ Սեյեդ Հասան Նասրալլահի նահատակության  Արբաինի՝քառասնօրյակի հետ այս օրերի զուգադիպությանը , հարգել է նրա և Դիմադրության մյուս հրամանատարների ու մեծերի, այդ թվում՝ Հանիեի, Սաֆիեդդինի, Սինվարի և Նիլֆորուշանի հիշատակը և ասել․«Այս նահատակները Իսլամին ու Դիմադրության ճակատին,կրկնակի ուժ և  արժանապատվություն  պարգևեցին»։

Նշելով,որ Հեզբոլլահը  նահատակ Նասրալլայի մնայուն հիշատակն է, գերապատիվ առաջնորդն ասել է-«Հեզբոլլահը, շնորհիվ Դիմադրության առաջնորդի խիզախության, իմացության, համբերության և  հուսալիության,արտակարգ աճ է ունեցել , այնպես, որ ամեն տեսակ նյութական ու քարոզչական զինատեսակներով զինված թշնամին չկարողացավ եւ Աստծո կամքով չի կարողանալու հաղթահարել այս հրաշալի երեւոյթին»։

Իմամ Խամենեին  Սիոնիստ զավթիչների հետ ճակատամարտի ներկայիս հաղթող համարելով պաղեստինյան Դիմադրությանը  հավելել է. «Այս պատերազմում սիոնիստների նպատակը ՀԱՄԱՍ-ի ոչնչացումն էր, սակայն չնայած տասնյակ հազարավոր մարդկանց կոտորածին և Դիմադրության ու ՀԱՄԱՍ-ի  առաջնորդների նահատակությանը,  և աշխարհում իրենց տգեղ, ատելի, մեկուսի ու  դատապարտված դեմքի ցուցադրությանը, չկարողացան հասնել այդ նպատակին և ՀԱՄԱՍ-ը  շարունակում է իր պայքարը, ինչը նշանակում է Սիոնիստական ​​ռեժիմի պարտություն»։