Իրավանի․Իսրայելի ռեժիմի վրա պետք է ճնշում գործադրել՝ դադարեցնելու իր ագրեսիվ քաղաքականությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i225366-Իրավանի_Իսրայելի_ռեժիմի_վրա_պետք_է_ճնշում_գործադրել_դադարեցնելու_իր_ագրեսիվ_քաղաքականությունը
Չորեքշաբթի օրը ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան և մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին ասել է.-Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Իսրայելի ռեժիմի վրա՝ հարգելու միջազգային օրենքները և դադարեցնելու իր բռնազավթումն ու ագրեսիվ քաղաքականությունը, հակառակ դեպքում՝  ռեժիմը կշարունակի լուրջ վտանգ ներկայացնել համաշխարհային խաղաղության ու անվտանգության համար։ 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 07, 2024 14:41 Asia/Tehran
  • Իրավանի․Իսրայելի ռեժիմի վրա պետք է ճնշում գործադրել՝ դադարեցնելու իր ագրեսիվ քաղաքականությունը

Չորեքշաբթի օրը ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան և մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին ասել է.-Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Իսրայելի ռեժիմի վրա՝ հարգելու միջազգային օրենքները և դադարեցնելու իր բռնազավթումն ու ագրեսիվ քաղաքականությունը, հակառակ դեպքում՝  ռեժիմը կշարունակի լուրջ վտանգ ներկայացնել համաշխարհային խաղաղության ու անվտանգության համար։ 

ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչը, Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության  (UNRWA) զեկույցին նվիրված  Գլխավոր ասամբլեայի նիստում ունեցած ելույթում  ասել է․-Սիոնիստական ​​ռեժիմի ցեղասպանությունը և Գազայի շարունակվող պաշարումը անմիջական վտանգի տակ են դրել հազարավոր խաղաղ բնակիչների, այդ թվում՝ կանանց և երեխաների: Այս գործողությունները մարդու իրավունքների կոպիտ խախտում են։

Իրավանին ընդգծել է. -Իրանի Իսլամական Հանրապետությունն ընդգծում է, որ Իսրայելի ռեժիմը պետք է անհապաղ կատարի միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունները և թույլ տա մարդասիրական օգնությունն ազատորեն և շարունակաբար ուղարկել օկուպացված պաղեստինյան տարածքներ։ Միայն Իսրայելի ռեժիմի  օկուպացիայի   և  ագրեսիվ քաղաքականության դադարեցմամբ  կարելի է հասնել պաղեստինյան հարցի արդարացի լուծմանը։

Նա հավելել է․- Իրանի Իսլամական Հանրապետությունը նաև  միջազգային հանրությանը կոչ է անում լուրջ միջոցներ ձեռնարկել Իսրայելի ռեժիմի գործողություններին պատասխանելու համար և ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային օրենքի բացահայտ խախտման պատճառով  կասեցնել ռեժիմի անդամակցությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային։

Իրավանին հստակեցրել է․- Իսրայելի ռեժիմը, իրագործելով ցեղասպանություն, պատերազմական հանցագործություններ, մարդկության դեմ հանցագործություններ, անտեսելով Արդարադատության միջազգային դատարանի հրամանները և շարունակաբար ոտնահարելով Պաղեստինի ժողովրդի իրավունքները, համարվում է ուղղակի սպառնալիք միջազգային խաղաղության և անվտանգության համար և պետք է  պատասխան տա իր  գործողությունների համար: