Իրանը տարեկան ավելի քան 2,5 միլիարդ դոլարի պարեն է արտահանում
Իրանը տարեկան ավելի քան 2,5 միլիարդ դոլարի պարեն է արտահանում աշխարհի տարբեր երկրներ։
Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հայտնում է, որ Իրանի Պարենի և դեղերի կազմակերպության ղեկավար սեյեդ Հեյդար Մոհամադին Ռազավի Խորասան նահանգի կենտրոն Մաշհադ քաղաքում կայացած Պարենի համաշխարհային օրվա 13-րդ համաժողովի շրջանակներում ասել է. «Սննդամթերքի և ըմպելիքների անվտանգության ոլորտում դրական քայլեր են ձեռնարկվում՝ արտադրությունից առաջ, ընթացքում և հետո մինչև մատակարարման պահը։ Յուրաքանչյուր փուլում, անհրաժեշտ հաստատումներ ստանալուց հետո, տրվում է արտահանման լիցենզիա»։
Հանդիպմանը ներկա արտադրողները խնդրել են մեծացնել պետական աջակցությունն իրանական արտադրանքի քանակն ու որակը բարձրացնելու և այդ ապրանքներն աշխարհի տարբեր երկրներ արտահանելու համար։