Իրանը պատրաստ է օգնել Ղրղզստանին դեղորայքով՝ անասնաբուծության և գյուղատնտեսության արդիականացման հարցում
(last modified Mon, 11 Nov 2024 06:13:06 GMT )
Նոյեմբեր 11, 2024 09:43 Asia/Tehran
  • Իրանը պատրաստ է օգնել Ղրղզստանին  դեղորայքով՝ անասնաբուծության և գյուղատնտեսության արդիականացման հարցում

Իրանի գյուղատնտեսական ջիհադի նախարարը հայտարարել է Ղրղզստանին անհրաժեշտ դեղամիջոցներ և կենդանիների պատվաստանյութեր մատակարարելու պատրաստակամության մասին։

Իրանի գյուղատնտեսական ջիհադի նախարար Ղոլամռեզա Նուրին Թեհրանում Ղրղզստանի դեսպան Սիդիկովի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Իրանի «Ռազի» պատվաստանյութի և շիճուկի ինստիտուտը պատրաստ է ապահովել անասնաբուծության ոլորտում Ղրղզստանի դեղամիջոցների կարիքների մեծ մասը»։
Հղում անելով ԻՌՆԱ-ին Pars Today-ը հաղորդում է, որ ԻԻՀ գյուղատնտեսական ջիհադի նախարարը նշել է, որ Իրանի և Ղրղզստանի միջև համագործակցության համատեղ հանձնաժողովի 14-րդ նիստը լավ հնարավորություն է Թեհրանի և Բիշքեկի միջև հարաբերություններն ընդլայնելու համար։ Նա ընդգծել է նախորդ հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությունների կատարման և նոր համագործակցության հիմքերի ստեղծման անհրաժեշտությունը։ 
Նշելով, որ միջազգային ֆորումներում Իրանի և Ղրղզստանի միջև համակարգումը և երկու ժողովուրդների շահերին փոխադարձ աջակցությունը վկայում են երկկողմ համագործակցության մակարդակի մասին, Նուրին հավելել է, որ Թեհրանի և Բիշքեկի համագործակցությունը ECO-ում և Իսլամական կազմակերպությունում ապացուցում է, որ երկու երկրներն ունեն ընդհանուր տեսլական  և միջազգային նպատակներ։ 
Նախարարը նշել է, որ Իրանի գյուղատնտեսական կարողությունները լավ հնարավորություն են  երկու երկրների համագործակցության հարմար և ընդգծել. «Իրանը պատրաստ է համագործակցել Ղրղզստանի հետ մեքենաների և մեքենայացման, անասնաբուծության, ժամանակակից ոռոգման համակարգերի ստեղծման և տեխնիկական ու ինժեներական ծառայությունների արտահանման ոլորտներում»։