Իրանի լողափնյա վոլեյբոլիստները Ասիայում նվաճել են բրոնզե մեդալ
https://parstoday.ir/hy/news/iran-i225524-Իրանի_լողափնյա_վոլեյբոլիստները_Ասիայում_նվաճել_են_բրոնզե_մեդալ
Parstoday- Իրանի լողափնյա վոլեյբոլի ազգային հավաքականը 2024 թվականի Ասիայի տղամարդկանց առաջնությունում գրավել է երրորդ տեղը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 12, 2024 06:40 Asia/Tehran
  • Իրանի լողափնյա վոլեյբոլիստները Ասիայում նվաճել են բրոնզե մեդալ

Parstoday- Իրանի լողափնյա վոլեյբոլի ազգային հավաքականը 2024 թվականի Ասիայի տղամարդկանց առաջնությունում գրավել է երրորդ տեղը։

Չորեքշաբթի (նոյեմբերի 7-ին) Ֆիլիպինների «Սանտա Ռոզա» քաղաքում մեկնարկած 2024 թվականի լողափնյա վոլեյբոլի Ասիայի տղամարդկանց առաջնության 24-րդ խաղարկությունն ավարտվեց և ներկայացվեցին առաջինից երրորդ հավաքականները։ Ըստ Parstoday-ի հաղորդման՝ վկայակոչելով IRNA-ն, Իրանի լողափնյա վոլեյբոլի ազգային հավաքականն այս մրցաշարի վարկանիշային խաղում ուժերը չափել է Չինաստանի հետ և 2-0 հաշվով հաղթելով այս թիմին՝ նվաճել է երրորդ տեղը և բրոնզե մեդալը։

Իրանցի լողափնյա վոլեյբոլիստները կարողացան գրանցել իրենց 6-րդ հաղթանակն այս մրցումներում, և այս կերպ Իրանը նվաճեց Ասիայի տղամարդկանց  լողափնյա վոլեյբոլի 11-րդ մեդալը։

Իրանական լողափնյա վոլեյբոլը նախկինում այս մրցումներում նվաճել էր երկու ոսկե և մեկ արծաթե մեդալ, իսկ այս տարի բրոնզե մեդալ է նվաճել այս մրցումներում։

 

 

Բանալի բառակապակցություններ՝ Իրանի լողափնյա վոլեյբոլի ազգային հավաքական, լողափնյա մարզաձևեր Իրանում, Ասիայի տղամարդկանց լողափնյա վոլեյբոլի առաջնություն: