Իրանն ավարտում է Թավրիզը Հայաստանի մայրաքաղաքին կապող միջանցքը
Հաղորդումները վկայում են, որ Իրանը ավարտին է հասցնում այն միջանցքը, որը Թավրիզը կապելու է Հայաստանի մայրաքաղաք Երևանին։
Ինչպես հաղորդում է Sahab ցանցի հայկական ալիքը, Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Խաջե-Վարզաղան մայրուղու նախագիծը պատրաստվում է և շուտով շահագործման կհանձնվի դրա մի մասը։
Արևելյան Ատրպատական նահանգի ճանապարհների և քաղաքաշինության գլխավոր տնօրեն Սեյյեդ Ահմադ Մուսավին ասել է․- Այս նախագիծը միջանցքի մի մասն է, որը Վարզաղան-Նորդուզ տարածքով Թավրիզը կապելու է Հայաստանի մայրաքաղաքին և Եվրասիային:
Մուսավին հավելել է. -Այս նախագիծը Արևելյան Ատրպատական նահանգի կարևորագույն ավտոմայրուղու նախագծերից է, որն անցած տարիներին նախագծվել և իրականացվել է 5 հատվածների տեսքով, իսկ 1-ին հատվածի հետադարձ գոտին նույնպես շահագործման նախապատրաստման փուլում է, որի բացմամբ այս նախագիծը կավարտվի։
Արևելյան Ատրպատականի ճանապարհների և քաղաքաշինության գլխավոր տնօրենը, ընդգծելով նախագծի շինարարության և ամբողջացման անվտանգության ապահովման անհրաժեշտությունը, ասել է․-.Այս նախագծի անվտանգությունն ավարտին հասցնելու նպատակով կառուցվում է Խաջեի ոչ-հարթ խաչմերուկը,որի ֆիզիկական առաջընթացը կազմում է մոտ 90%, և այն շահագործման կհանձնվի առաջիկա ամիսներին։