Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին զրկել են Պատվո լեգիոնի շքանշանից
Նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին զրկվել է Պատվո լեգիոնի շքանշանից՝ Ֆրանսիայի բարձրագույն պարգևից, այն բանից հետո, երբ անցյալ տարի մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի և ազդեցության չարաշահման մեջ։
Այս մասին ասվում է կիրակի օրը Պաշտոնական տեղեկագրում հրապարակված հրամանագրում։
Քաղաքական գործիչը դատական գործընթացների մեջ է ներգրավված 2012 թվականին իր պաշտոնը լքելուց ի վեր։
Անցյալ տարի Ֆրանսիայի բարձրագույն դատարանն ուժի մեջ է թողել կոռուպցիայի և ազդեցության չարաշահման համար նրա դատավճիռը՝ պարտավորեցնելով նրան մեկ տարի էլեկտրոնային թևնոց կրել։ Սա Ֆրանսիայի պատմության մեջ առաջին նման դեպքն է։
Նաև անցյալ տարի վերաքննիչ դատարանը հաստատել է նրա նկատմամբ կայացված առանձին դատավճիռը՝ 2012 թվականին վերընտրվելու անհաջող փորձի ժամանակ նախընտրական արշավի ապօրինի ֆինանսավորման համար։
news.am