Բաղային պարզաբանել է Բրիտանիայի արտգործնախարարի ամոթալի հայտարարությունները
Pars Today- Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակը չափազանց սարսափել և ծայրաստիճան անմարդկային է համարել Բրիտանիայի արտգործնախարարի հայտարարությունները Գազայում ցեղասպանությունը ժխտելու հարցում։
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային ընդգծել է.-Բրիտանիայի արտգործնախարարի հայտարարությունները Գազայում ցեղասպանությունը ժխտելու վերաբերյալ համահունչ են այս երկրի կառավարության քաղաքականությանը՝ շարունակելով մահաբեր զենք և քաղաքական աջակցություն ցուցաբերել ռասիստական ցեղասպան ռեժիմին, և այդպիսով Բրիտանիայի կառավարությունը դարձրել է Իսրայելի հանցագործությունների մեղսակից և գործընկեր։
Ըստ Pars Today-ի, Բաղային հավելել է.-Այս դիրքորոշումը ցեղասպանության նկատմամբ գոհունակության արտահայտություն է. Մի բան, որը չափազանց սարսափելի է և ծայրաստիճան անմարդկային և հիշեցնում է արմատացած գաղութային մտածելակերպը, որն այս անգամ իրեն դրսևորում է պաղեստինցիների նկատմամբ համակարգված ռասայական խտրականության և Եվրոպայում իսլամաֆոբիայի տեսքով:
Այս կապակցությամբ Իսմայիլ Բաղային կիրակի երեկոյան X ցանցում գրել է.-Պաղեստինի հատուկ քննչական կոմիտեի եզրակացությունը, թե Գազայի դեմ պարտադրված պատերազմն իրականում ցեղասպանություն է, կրկնում է այն, ինչ արդեն բազմիցս ասվել է ՄԱԿ-ի իրավասու այլ մարմինների կողմից, ինչպիսիք են Պաղեստինի մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցողը և Արդարադատության միջազգային դատարանը և Միջազգային քրեական դատարանը։ Խայտառակ նորությունը Բրիտանիայի կողմից նման բացահայտ ցեղասպանության ժխտումն է:
Նա հավելել է.-Մարդու իրավունքների պաղեստինյան հատուկ զեկուցողը «Ցեղասպանության դիահերձում» (մարտ 2024) խորագրով զեկույցում նշել է. «Իսրայելի կողմից պաղեստինցիների ցեղասպանությունը գաղութատիրական ծրագրի տեսքով Պաղեստինի ոչնչացման երկար գործընթացի ինտենսիվ փուլն է»։
«Ցեղասպանությունը որպես գաղութային մաքրում» խորագրով զեկույցում (հոկտեմբեր 2024 թ.) նա ընդգծեց այն կետը, որ «Մի իրավիճակում, երբ աշխարհն ականատես է լինում առաջին գաղութային ցեղասպանությանը, միայն արդարադատության իրականացումը կարող է բուժել քաղաքական նպատակահարմարությունից առաջացած վերքերի պատճառած խորը վարակը»:
Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմին վերջերս ասել է, որ Սիոնիստական ռեժիմը Գազայում ցեղասպանություն չի իրականացնում, քանի որ այս ռեժիմի հարձակումների ժամանակ սպանված մարդկանց թիվը չի հասնում միլիոնների։
Լեմին Բրիտանիայի խորհրդարանում ասել է. «Ցեղասպանության նման արտահայտությունները հիմնականում օգտագործվում են, երբ միլիոնավոր մարդիկ կորցնում են իրենց կյանքը Ռուանդայի և Երկրորդ համաշխարհային պատերազմի նման ճգնաժամերի ժամանակ, և այն, ինչ այժմ օգտագործվում է, նվազեցնում է դրա լրջությունը»:
Բանալի բառակապակցություններ՝ Իսրայելի հանցագործություններ, Գազայի պատերազմ, Իսրայել և Բրիտանիա, Իրան և Պաղեստին, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարություն