Ե՞րբ Իրանը երրորդ անգամ կպատժի Իսրայելի ռեժիմին. ԱԳ նախարարի պարզաբանումները
Pars Today- Իրանի ԱԳ նախարարն անդրադառնալով Իրանի վրա Իսրայելի ռեժիմի վերջին հարձակմանը, ասել է.-Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հրաժարվել արձագանքելու իր իրավունքից և կպատասխանի այդ հարձակմանը իր ժամանակին և հարմար ձևով:
Իրանի արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր շտաբի հրամանատարների և անձնակազմի հետ հանդիպման ժամանակ ասել է. -«Իրանը պաշտոնապես միջազգային հանրությանը հայտարարել է , որ Սիոնիստական ռեժիմի վերջին հարձակումն Իրանի վրա նոր հարձակում է և արժանի է պատասխանի։Ինչպես հաղորդում է Pars Today-ը, Արաղչին մատնանշել է նաև «Ազնիվ խոստում-3» գործողության իրականացման ժամանակը և հայտարարել. «Վերջին 12 ամիսների ընթացքում Իրանը գործել է շատ խելացի և նրբանկատ, և նրա որոշումները զգացմունքային չեն եղել։ Նույնը կլինի «Ազնիվ խոստում-3» գործողության դեպքում»:
Նշելով, որ պատերազմին պատրաստվելը կանխում է այն, Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելել է. «Սպառնացող թշնամիները սպասում են հակառակ կողմի թուլությանը, և եթե թուլություն տեսնեն, ապա կանեն իրենց գործը։ Ուստի շատ կարևոր է պատերազմական պայմաններում ամուր դիմակայելը»։
Իրանի արտգործնախարարն այնուհետև ընդգծելով, որ մարտադաշտն ու դիվանագիտությունը մեկ են և միմյանցից անջատ չեն, հստակեցրել է.- Դիվանագիտությունը շարժվում է ուժի հիման վրա, և եթե չկա ուժ, դիվանագիտությունից ոչինչ չի ստացվի»։
Փորձագետների կարծիքով՝ վերջին ամիսներին Իրանի Իսլամական Հանրապետությունը, իրականացնելով «Ազնիվ խոստում-1» և «Ազնիվ խոստում-2» ծավալուն և բացառիկ գործողությունները, ապացուցեց, որ միշտ վճռական ու լուրջ է տրամադրված ագրեսորներին պատժելու և երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հարցում։ Տարածաշրջանում Իրանի զսպողական մոտեցումը նույնպես կարևոր դեր է ունեցել Սիոնիստական ռեժիմի և Թել Ավիվի արևմտյան կողմնակիցների հարուցած լարվածությունը կասեցնելու գործում: