Իրանը դատապարտել է իր միջուկային ծրագրի դեմ ուղվղած՝ Եվրոեռյակի գործողությունները
ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է․ «Եվրոեռյակի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը միայն կթուլացնի և կխաթարի ՄԱԳԱՏԷ-Իրան համագործակցությունը»։
ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի եռամսյակային նիստի նախօրեին Բրիտանիան, Ֆրանսիան ու Գերմանիան հակաիրանական բանաձևի նախագիծ են ներկայացրել խորհրդի քարտուղարություն։
Կառավարիչների խորհրդի անդամ մի շարք երկրների, այդ թվում՝ Բրազիլիայի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Բանգլադեշի. Ալժիրի, Բուրկինա Ֆասոյի, Պակիստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հետ հեռախոսազրույցներում, ԻԻՀ ԱԳ նախարարն անդրադարձել է ՄԱԳԱՏԷ-ի նկատմամբ վստահության պահպանման և կառույցի անկախ գործունեությունն ապահովելու հարցում Կառավարիչների խորհրդի առաջիկա նիստի կարևորությանը։
Նշելով, որ ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության ընթացքում Իրանը կառուցողական մոտեցոմ է ցուցաբերել, Աբբաս Արաղչին անդադարձել է որոշ անդամ երկրների կողմից հակաիրանական բանաձև առաջարկելուն, շելով, որ նման չհիմնավորված գործողությունները կարող են վնասել գործակալության տեխնիկական և մասնագիտական պարտականություններին։
Արաղչին Կառավարիչների խորհրդի անդամ երկրներից պահանջել է դեմ քվեարկել Եվրեռյակի բանաձևին թույլ չտալ, որ Կառավարիչների խորհուրդը վերածվի միջուկային զենք ունեցող որոշ արևմտյան երկրների քաղաքական հավակնությունների առաջխաղացման հարթակի։