Ի պատասխան Կառավարիչների խորհրդի ընդունած բանաձևի՝ Իրանը գործարկում է առաջադեմ ցենտրիֆուգներ
ՄԱԳԱՏԷ-ի Կառվարիչների խորհրդում հակաիրանական անհիմն բանաձևի հաստատումից հետո, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հրամայել է սկսել մեծ քանակությամբ նոր և առաջադեմ ցենտրիֆուգների գործարկումը։
Հղում անելով Իրանի ռադիոհեռոստատեսությանը, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ բանաձևի կապակցությամբ Իրանի ԱԳՆ-ի և Ատոմային էներգիայի կազմակերպության տարածած համատեղ հայտարարության մեջ ասված է․ «Նոյեմբերի 21-ին կայացած ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի նիստում, Եվրոեռյակի և ԱՄՆ-ի ճնշմամբ ու պնդմամբ, և չնայած անդամ երկրների մոտ կեսի աջակցության բացակայությանը, ընդունվեց Իրանի խաղաղ միջուկային ծրագրի վերաբերյալ ոչ կոնսենսուսային բանաձև։
ԻԻՀ սկզբունքային քաղաքականությունը միշտ հիմնված է եղել գործակալության հետ կառուցողական փոխգործակցության վրա՝ միջուկային զենքի չտարածման պայմանագրի և Համապարփակ երաշխիքների համաձայնագրով ամրագրված իրավունքների ու պարտականությունների շրջանակներում։ Եվ այս շրջանակում, Իրանի իշխանությունները ողջունել են ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի այցը Թեհրան՝ Իրանի և գործակալության միջև փոխգործակցության ամրապնդման նպատակով։
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հրամայել է սկսել մեծ քանակությամբ նոր ու առաջադեմ ցենտրիֆուգների գործարկումը։
Ակնհայտ է, որ այս գործողություններն իրականացվում են Իրանի շահերի պաշտպանության ու խաղաղ միջուկային արդյունաբերության զարգացման նպատակով, աճող կարիքներին համապատասխան և Իրանի իրավունքների շրջանակներում: Համապարփակ երաշխիքային համաձայնագրի համաձայն ստանձնած պարտավորությունների իրականացումը և Գործակալության հետ տեխնիկական և պաշտպանական համագործակցությունը կշարունակվեն նախկինի պես և պաշտպանական համաձայնագրի շրջանակներում։
Իրանը դեռևս պատրաստ է համապատասխան կողմերի հետ կառուցողական համագործակցության՝ միջազգային իրավական սկզբունքների և չափանիշների հիմամբ և իր ժողովրդի իրավունքներն ու շահերը պաշտպանելու և զարգացնելու սկզբունքային քաղաքականության շրջանակներում։ Իրանը կշարունակի իր խաղաղ միջուկային ծրագիրը»։