Իրանցի հետազոտողները ստեղծել են ջրային միջավայրի մոնիտորինգի սենսոր
Իրանցի մի խումբ հետազոտողներ մշակել են հիդրոգելի վրա հիմնված սենսոր, որը վերասհկում է ջրի մեջ ամոնիումի քանակությունը և ջրային միջավայրի որակը։
«Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ ջրի որակի մոնիտորինգը, հատկապես ամոնիումի մակարդակի ազդեցությունը ձկների առողջության վրա, դժվար է՝ ավանդական մեթոդների սահմանափակ հնարավորությունների պատճառով:
Իրանցի հետազոտողները մշակել են իոնային հիդրոգելային փոխարկիչով նորարարական կոնդենսիվ սենսոր, որը թույլ կտա իրական ժամանակում վերահսկել ամոնիումի կոնցենտրացիան։
Սենսորն աշխատում է հիդրոգելից ամոնիումն առանձնացնելու սկզբունքով և առաջացնում օսմոտիկ ճնշման ու էլեկտրոդների հզորության փոփոխություններ: Հետազոտությունները ցույց են տվել, որ սենսորը կարող է հայտնաբերել ամոնիոմը տարբեր մակարդակներում։
Այս սենսորը հնարավորություն կտա լուծել ավանդական մեթոդների կիրառման ժամանակ առաջացող սահմանափակումների խնդիրը, նվազեցնել ծախսերն ու հիմք կստեղծի հետագա հետազոտությունների համար։