Նորվեգիան Հյուսիսային ծովի տակ գործարկում է աշխարհում առաջին ստորգետնյա ածխածնի պահեստարանը
https://parstoday.ir/hy/news/world-i239608-Նորվեգիան_Հյուսիսային_ծովի_տակ_գործարկում_է_աշխարհում_առաջին_ստորգետնյա_ածխածնի_պահեստարանը
Նորվեգիան Հյուսիսային ծովի տակ գործարկում է աշխարհում առաջին ստորգետնյա ածխածնի պահեստարանը։
(last modified 2025-11-23T15:41:49+00:00 )
Նոյեմբեր 23, 2025 19:11 Asia/Tehran
  • Նորվեգիան Հյուսիսային ծովի տակ գործարկում է աշխարհում առաջին ստորգետնյա ածխածնի պահեստարանը

Նորվեգիան Հյուսիսային ծովի տակ գործարկում է աշխարհում առաջին ստորգետնյա ածխածնի պահեստարանը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Հյուսիսային լույսեր» նախագիծը Եվրոպայում CO₂-ի առաջին առևտրային պահեստարանն է: Արդյունաբերական օբյեկտներում որսված ածխաթթու գազը սեղմվում և ծովով տեղափոխվում է Նորվեգիայի տերմինալ: Այնուհետև այն մոտավորապես 2.6 կիլոմետր խորության վրա գտնվող ստորջրյա խողովակաշարով ուղարկվում է Հյուսիսային ծովի հատակին գտնվող «Ավրորա» ստորգետնյա պահեստարան:

Այդ պահեստարանը ունի տարեկան մինչև 1.5 միլիոն տոննա CO₂ տարողունակություն և արդեն լիովին զբաղեցված է հաճախորդների կողմից: Մինչև 2025 թվականի վերջը ածխաթթու գազը կմատակարարվի Նորվեգիայից և կներմղվի ստորգետնյա պահեստարան: Հաջորդ տարի գազ կմատակարարվի նաև Դանիայից և Նիդեռլանդներից:

2028 թվականից սկսած նախատեսվում է հզորությունը հասցնել 5 միլիոն տոննայի: Սա զգալիորեն կնվազեցնի ծանր արդյունաբերությունից ածխաթթու գազի արտանետումները և կաջակցի կլիմայի փոփոխության դեմ պայքարի համաշխարհային ջանքերին: