Ծանոթացեք Թեհրանի հարավում գտնվող Ղոմ նահանգին,որը եղել է հին քարավանատների երկրամասը
Ղոմ նահանգը յուրահատուկ տնտեսական նշանակություն ունի, քանի որ մի կողմից այս նահանգը գտնվում է Իրանի արդյունաբերական նահանգների շարքում, ինչպիսիք են Թեհրանը, Արաքը, Սպահանը, իսկ մյուս կողմից՝ հարավային նահանգները հյուսիսային նահանգներին և արևելյան նահանգները երկրի արևմտյան նահանգներին կապող հիմնական անցուղի է։
Ղոմ նահանգի տնտեսական իրավիճակի վրա ազդող ամենակարևոր գործոնը զբոսաշրջության արդյունաբերությունն է, հատկապես՝ կրոնական տուրիզմը, և դրա պատճառը աշխարհի ութերորդ շիա իմամի քրոջ՝ Ֆաթիմա Մասումեի սրբավայր-դամբարանի և Ջամքարան մզկիթի առկայությունն է, որը տարվա բոլոր եղանակներին ընդունում է ուխտավորներին Իրանի տարբեր շրջաններից և այլ երկրներից, ինչը հանգեցրել է այս քաղաքի աշխատանքի և ծառայությունների շուկայի բարգավաճմանը: