Իմամ Խամենեիի երեք գրախոսականների և իրանական նոր վեպի հրատարակումը
(last modified Mon, 25 Nov 2024 05:54:03 GMT )
Նոյեմբեր 25, 2024 09:24 Asia/Tehran
  • Իմամ Խամենեիի  երեք գրախոսականների և իրանական նոր վեպի հրատարակումը

Իրանի մշակութային ոլորտի վերջին նորությունների թվում կարելի է նշել իսլամական հեղափոխության առաջնորդ իմամ Խամենեիի երեք գրախոսականների շնորհանդեսն ու «Ֆրանգիս» գրքի թարգմանությունն ու լույս ընծայումը՝ Բելգրադում և «Սիոնիզմի վերջն ու Իսրայելի անկումը» գրքի հրատարակումը Մալայզիայում։

Թեհրանի «Բահման» մշակութային կենտրոնում կայացել է «Քսան տարի և երեք օր», «Քո նկատմամբ ուշադիր եմ» և «Մաջիդ Բարբարի» գրքերի վերաբերյալ իսլամական հեղափոխության առաջնորդ Իմամ Խամենեիի գրախոսությունների շնորհանդեսը։
Pars Today-ի փոխանցմամբ՝ «Քսան տարի և երեք օր» գիրքը պատմում է իրանցի երիտասարդ նահատակ սեյեդ Մոստաֆա Մուսավիի կյանքի ու քաջության մասին։ 
Մուստաֆա Մուսավին իսլամի մարգարեի ընտանիքի ընտանիքի ամենաերիտասարդ նահատակներից է: 
«Քո նկատմամբ ուշադիր եմ» գիրքը պատմում է նահատակ Մորթեզա Աբդուլահիի կյանքի, իսկ «Մաջիդ Բարբարի» գիրքը՝ նահատակ  Մաջիդ Ղուրբանխանիի կյանքի պատմությունը, ով 28 տարեկան էր։ Գիրքը պատմում է իմամ Հոսեյնի Արբաինի ժամանակ Մաջիդի վերափոխման մասին։ 

Հայաստանում հրատարակվել են պարսկերենից հայերենի թարգմանված երկու մանկական գրքեր 

Հայաստանում հրատարակվել են Աբբաս Ջահանգիրյանի հեղինակած «Հրեշի ստվերը» և  Ֆարհադ Հասանզադեի հեղինակած «Երգ չորեքշաբթիների համար» մանկական գրքերը։ Գրքերի հրատարակումն իրականացվել է Հայաստանում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնը, հայաստանի ազգային մանկական գրադարանի հետ համագործակցությամբ՝ երկու ժողովուրդների մշակութային և գրական կապերի ընդլայնման նպատակով։ Գրքերը հայերենի է թարգմանել թարգմանիչ Գևորգ Աստաուրյանը։

 

Բելգրադում թարգմանվել  և հրատարակվել է «Ֆարանգիս» վեպը 

Սերբիայի «Ագնոզիա» հրատարակչությունը հրատարակել է իրանական «Ֆարանգիս» վեպը։ Վեպի հեղինակ Ֆարանգիս Հեյդարփուրը գրքում ներկայացրել է իր հուշերը՝ Իրանի արևմտյան սահմանների վրա Իրաքի բաասական ռեժիմի և «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման հարձակման մասին։ Վեպը թարգմանել  է Ներմին Հոջիչը։ 

 

Տանզանիայում լույս է տեսել «Շիրազցիները Տանզանիայում» գիրքը 

Տանզանիայում Իրանի մշակութային կցորդության ջանքերով լույս է տեսել «Շիրազցիները Տանզանիայում» գիրքը։ Գիրքը թարգմանվել է անգելերենի և բաղկացած է չորս գլխից՝ «Իրանի և Արևելյան Աֆրիկայի միջև հարաբերությունների նախապատմությունը», «Շիրազցիների  միգրացիան դեպի Արևելյան Աֆրիկա», «Շիրազցիների նյութական և ոչ նյութական ժառանգությունը Տանզանիայում» և  «Եզրակացություն»։ 


Լույս է տեսել Իրանի միջուկային ոլորտի նահատակների բանավոր պատմությունների գրքերի ժողովածուն 

Այսօր Թեհրանում Իրանի Իսլամական հեղափոխության փաստաթղթերի կենտրոնում  տեղի  կունենա միջուկային ոլորտի նահատակների բանավոր պատմությունների գրքրի ժողովածուի շնորհանդեսը։ Գիրքը վերաբերում է  միջուկային ոլորտի իրանցի նահատակների պատմությանն ու կյանքին:

 

Մալայզիայում լույս է ետսել «Սիոնիզմի վերջը և Իսրայելի անկումը»  գիրքը 

«Սիոնիզմի վերջը և Իսրայելի անկումը» գիրքը։ Գիրքը բաղկացած է 20 գլխից և անդրադառնում է Սիոնսիտական ռեժիմի փլուզմանը։ Գրքի հեղինակն է Ազեմի Աբդուլ Համիդիը։ Այն  հրատարակվել է Մալայզիայում ԻԻՀ դեսպանատան մշակութային կցորդության աջակցությամբ։