Իրանը մերժել է իսրայելցի ռաբբիի սպանությանը մասնակցության մասին պնդումը
(last modified Mon, 25 Nov 2024 07:01:29 GMT )
Նոյեմբեր 25, 2024 10:31 Asia/Tehran
  • Իրանը մերժել է իսրայելցի ռաբբիի սպանությանը մասնակցության մասին պնդումը

Աբու Դաբիում Իրանի դեսպանատունը կտրականապես մերժել է ԱՄԷ-ում սիոնիստ ռաբբիի սպանության հետ կապված որևէ կապի մասին պնդումը։

Կիրակի օրը սիոնսիտական ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԱՄԷ-ում հայտնաբերվել է անհետացած սիոնիստ ռաբբի  Ցեֆի Կոգանի  մարմինը։
Նույն օրը ԱՄԷ-ի ՆԳՆ-ն հայտարարեց, որ սպանության հեղինակներից երեքը ձերբակալվել են։
Տեսֆի Կոգանի սպանության մասին լուրերի հրապարակումից հետո, որոշ արևմտյան լրատվամիջոցներ և Սիոնիստական ռեժիմն Իրանին մեղադրեցին  սպանությանը ներգրավված լինելու մեջ։  
«Սահաբ» գործակալության հաղորդմամբ՝ արձագանքելով Reuters-ի պնդմանը, ԱՄԷ-ում ԻԻՀ դեսպանատունը հայտարարել է. «Մենք կտրականապես մերժում ենք այն պնդումները, թե Իրանը միջամտել է այս անձի սպանությանը»: