Մեկնաբանություն- Իրանը քիմիական զենքի ամենամեծ զոհն է
(last modified Tue, 26 Nov 2024 14:56:24 GMT )
Նոյեմբեր 26, 2024 18:26 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Իրանը քիմիական զենքի ամենամեծ զոհն է

Հաագայում կայացած Քիմիական զենքի մասին կոնվենցիայի (CWC) անդամ պետությունների կոնֆերանսի 29-րդ տարեկան նիստում արևմտյան երկրները լռեցին քիմիական զենքի կիրառման հետ կապված իրենց հանցագործությունների մասին։

Դա  այն դեպքում,երբ արեւմտյան երկրները քիմիական զենքի ամենամեծ զոհը հանդիսացող Իրանի Իսլամական Հանրապետությանը մեղադրում են զանգվածային ոչնչացման զենք արտադրելու փորձի մեջ։
 Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության իրավական և միջազգային  հարցերով  տեղակալ  Քազեմ Ղարիբ Աբադին այս հանդիպմանն անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության դեմ պարտադրված պատերազմի ժամանակ,  արևմտյան երկրների  կողմից Սադդամի ռեժիմին ցուցաբերված աջակցությանը, գրել է. «Գերմանիան և Միացյալ Նահանգները, որպես իրաքյան Բաասական ռեժիմի քիմիական նյութերի հիմնական մատակարարներ,  մեղսակից են Իրանի ժողովրդի դեմ իրագործված քիմիական հանցագործություններին: Այս երկրները պետք է պատասխան տան միջազգային մակարդակով իրենց անօրինական գործողությունների համար և փոխհատուցեն Իրանի քիմիական զենքից տուժածներին»:

ԱՄՆ-ն ​​Իրաքի վրա հարձակվել է 2003 թվականին՝ քիմիական զենքի ոչնչացման պատրվակով։ Դա այն դեպքում, երբ ԱՄՆ-ն ​​և Գերմանիան Սադդամի ռեժիմը զինեցին քիմիական զենքով։ Իրաքի բռնապետն այդ զենքերը լայնածավալ օգտագործեց Իրանի և Իրաքի ժողովրդի դեմ: Քիմիական զենքի կիրառման հետևանքով վիրավորներից շատերը ուղարկվել են Եվրոպայի, այդ թվում՝ Գերմանիայի հիվանդանոցներ, սակայն նույն երկրները դարձյալ օգտագործում են երկակի ստանդարտներ՝ կանխելու քիմիական զենքի ոչնչացումը և այժմ լայնորեն աջակցում են Սիոնիստական ​​ռեժիմին քիմիական զենքի կիրառման հարցում: Քազեմ Ղարիբ Աբադին դատապարտել է իսրայելական ռեժիմի կողմից քիմիական զենքի և այլ վտանգավոր նյութերի, այդ թվում՝ սպիտակ ֆոսֆորի և սպառված  ուրանի կիրառումը Պաղեստինի և Լիբանանի անպաշտպան ժողովրդի դեմ և Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) գլխավոր տնօրենին կոչ է արել այս առնչությամբ համապարփակ հետաքննություն անցկացնել և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել տուժածներին պաշտպանելու համար։

Սիոնիստները ամեն կարգի հանցանք են կատարել Գազայում ու Լիբանանում։ Այդ հանցագործություններից է սպիտակ ֆոսֆոր և սպառված ուրան պարունակող ռումբերի օգտագործումը։ Այս ռումբերի օգտագործումը նշանակում է տարածքի բնակիչների զանգվածային սպանություն և այդ տարածքի աղտոտում։ Նրանք, ովքեր կոչ են անում ոչնչացնել զանգվածային ոչնչացման զենքերը, պատրաստ չեն կատարել քիմիական զենքը ոչնչացնելու իրենց պարտավորությունները, չնայած իրենք  Քիմիական զենքի արտադրության և օգտագործման արգելման մասին կոնվենցիայի անդամ են։ Միացյալ Նահանգները և եվրոպական պետությունները որպես իրենց գերակայության ձգտող նպատակներն առաջ մղելու գործիք են օգտագործում այնպիսի կոնվենցիաներ, ինչպիսիք են Քիմիական զենքի արտադրության և օգտագործման արգելման մասին կոնվենցիան կամ միջուկային զենքի արտադրության և օգտագործման արգելման մասին պայմանագիրը (NPT)։

Իրանի արտաքին գործերի նախարարի իրավական հարցերով տեղակալը Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի  29-րդ նիստի մասնակիցներին ասել է.- ԱՄՆ-ի  շինծու մեղադրանքները ժամանակակից դարաշրջանի քիմիական զենքի ամենամեծ զոհի հասցեին կրկնվում են այն դեպքում, երբ այդ երկիրը, որպես քիմիական զենքի պաշարների ամենախոշոր սեփականատերը, շարունակ իր քիմիական զենքի պաշարները ոչնչացնելու ժամկետը  երկարաձգելով, դարձել է կոնվենցիայի հիմնական խախտողը։

ԱՄՆ-ն այս կոնվենցիային հավատարիմ չլինելու անցյալ  ունի և 2003-ին Իրաք ներխուժելուց հետո վեց տարի ուշացումով տեղափոխեց և ոչնչացրեց Իրաքում հայտնաբերված քիմիական զենքը՝ առանց Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը տեղյակ պահելու։ Իրանի Իսլամական Հանրապետությունը հենց այն օրերին  այդ երկրին և կազմակերպության մյուս անդամներին հայտնեց ԱՄՆ-ի և նրա գործընկերների կողմից կոնվեցնիայի կրկնակի խախտումների մասին։ ԱՄՆ-ն առ այսօր համոզիչ պատասխան չի տվել Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային հարցերին։

Իրանի Իսլամական Հանրապետությունը  2004 և 2008 թվականներին նաև հարցականի տակ տարավ ԱՄՆ-ին՝ Սիոնիստական ​​ռեժիմին քիմիական զենքի, ինչպես նաև արգելված այլ զենքերի պատրաստմանը օգնելու ոլորտում կոնվենցիան խախտելու համար, ընդ որում Վաշինգտոնի կառավարության պաշտոնյաներն այս կապակցությամբ երբեք համոզիչ պատասխան չեն տվել։