Իրանի բարձրագույն ռազմական պաշտոնյա. Սիոնիստները կստանան ջախջախիչ և աներևակայելի պատասխան
(last modified Tue, 26 Nov 2024 12:41:22 GMT )
Նոյեմբեր 26, 2024 16:11 Asia/Tehran
  • Իրանի բարձրագույն ռազմական պաշտոնյա. Սիոնիստները կստանան ջախջախիչ և աներևակայելի պատասխան
    Իրանի բարձրագույն ռազմական պաշտոնյա. Սիոնիստները կստանան ջախջախիչ և աներևակայելի պատասխան

Parstoday-- Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն անդրադառնալով Իրանի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի վերջին ագրեսիային, ասել է.-Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանական դոկտրինան հիմնված է համապատասխան պահին ամենաբարձր մակարդակով թշնամու սպառնալիքներին ջախջախիչ և զսպող պատասխան տալու վրա։

  Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին զինված ուժերի գերագույն հրամանատարների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ սիոնիստները Իրանի դեմ կատարած վերջին ագրեսիայով հատել են Իսլամական Հանրապետության կարմիր գծերը։ Parstoday-ը հղում անելով Իրանի ռադիոհեռուստեսության լրատվական ծառայությանը հաղորդել է, որ գեներալ-մայոր Բաղերին ասել է․- «Սիոնիստները պետք է իմանան, որ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը հիմնված են բարոյականության և  կրոնական ուսմունքների վրա և հիմք ընդունելով միջազգային օրենքները, տարածքային ամբողջականության պաշտպանության ուղղությամբ ,առանց հապաղելու և շտապելու և ամենայն ճշգրտությամբ ու խոհեմությամբ   ճիշտ ժամանակին այնպիսի տարբերակվող պատասխան կտան թշնամուն, որ նա կզղջա իր արածի համար։ 

Գեներալ-մայոր Բաղերին նաև անդրադառնալով «Ազնիվ խոստում» երկու գործողություններին, հստակեցրել է․-

Ինչպես, որ այս երկու գործողությունները տարբերվում էին միմյանցից մարտավարության և կատարման ձևի ու նույնիսկ դրանցում օգտագործվող զենքի տեսակով, Իսրայելի վերջին ագրեսիային պատասխանը ծրագրված է այնպես,որ այս ռեժիմի ղեկավարները չեն կարող երևակայել։ 

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նաև անդրադարձել է այս օրերին   Գազայի և հարավային Լիբանանի երկու ճակատներում Սիոնիստական ​​ռեժիմի հուսահատությանն ու ճարահատյալ վիճակում հայտնվելուն և ասել է. -Սիոնիստական ռեժիմի բանակը չնայած Լիբանանում ու Գազայի հատվածում խաղաղ բնակիչների դեմ կատարած իր հանցագործություններին, չի կարողացել հասնել իր հետապնդած նպատակներից և ոչ մեկին։ 

Գեներալ-մայոր Բաղերին ընդգծել է. -Նրանք Լիբանանի դեմ սանձազերծած  պատերազմում նպատակ ունեին կայունացնել  գրավյալ տարածքների հյուսիսային հատվածի անվտանգությունը եւ այդ տարածքների բնակիչներին վերադարձնել։ Ընդ որում դա ոչ միայն ռեժիմին չի հաջողվել, այլև մեծ անապահովություն է տիրում Հայֆայի և Թել Ավիվի նման խոշոր քաղաքներում:

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հավելել է.-

Սիոնիստական  ռեժիմի ​​բանակը Գազայի հատվածի վրա հարձակման ամենակարեւոր նպատակը գերիների ազատ արձակումն է հայտարարել։ Բայց հիմա, Ալ-Աքսայի փոթորկի գործողությունից տասնչորս ամիս անց, նրանք ոչ միայն չկարողացան գտնել այդ գերիների գտնվելու վայրի հետքը, այլև մի քանի ամիս տեւած լայնամասշտաբ պատերազմից հետո, այս ռեժիմի վարչապետը ստիպված եղավ պարգեւ հայտարարել  իրենց գերիներին ազատելու համար։

Հոկտեմբերի 26-ին Սիոնիստական ​​ռեժիմը լարված գործողությամբ հարձակվել է Իրանի Թեհրան, Խուզեստան և Իլամ նահանգների ռազմական կենտրոնների որոշ հատվածների վրա, ընդորում Իրանի հակաօդային պաշտպանության համակարգը,  կարողացել է հաջողությամբ դիմակայել իսրայելական ռեժիմի այս ագրեսիվ գործողությանը։

Իրանի Իսլամական Հանրապետության հակաօդային պաշտպանության բազայի հասարակայնության հետ կապերի վարչության  հայտարարության համաձայն՝ որոշ կետեր սահմանափակ վնասներ են կրել։