Թեհրանում մեկնարկել է գազ արտահանող երկրների նախարարների հանդիպումը 
(last modified Fri, 06 Dec 2024 14:29:26 GMT )
Դեկտեմբեր 06, 2024 17:59 Asia/Tehran
  • Թեհրանում մեկնարկել է գազ արտահանող երկրների նախարարների հանդիպումը 

Թեհրանում մեկնարկել է գազ արտահանող երկրների նախարարների 26-րդ հանդիպումը։ 

Հղում անելով ԻՌՆԱ-ին «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ ուրբաթ օրը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հանդիպմանն, Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադն ասել է․ «Հանդիպմանը կքննարկվեն գազի առևտրին և արդյունահանման ավելացմանն առնչվող հարցեր»։

Նա նշել է, որ երկօրյա հանդիպմանը մասնակցելու են գազ արտահանող հիմնական երկրների էներգետիկայի նախարարները, ինչպես նաև ութ դիտորդ և մեկ հրավիրված անդամ Օմանից։

Իրանի նավթի նախարարի միջազգային գործերի և առևտրի փոխնախարար Սեյեդ Ալի Մոհամմադ Մուսավին, անդրադառնալով GECF-ի 26-րդ հանդիպմանն, ասել է․ «Նստին մասնակցող երկրներն ունեն համաշխարհային գազի պաշարների 70 տոկոսը, իրականացնում են արտադրության 40տոկոսը, խողովակաշարերով գազի արտահանման 47 տոկոսը և LNG-ի արտահանման 51 տոկոսը»։

Նրա խոսքով․ «Նիստի օրակարգը ծրագրի և բյուջեի հաստատումն է, գլխավոր քարտուղարի ընտրությունը, նախարարների ժողովի նախագահի և փոխնախագահի ընտրությունը, անդամավճարների հարցի քննարկումն ու նախագահի ընտրությունը»։