Իրանն արհեստական ինտելեկտի և քվանտային տեխնոլոգիաներով արտադրում է պաշտպանական սարքավորումներ
ԻԻՀ ԶՈՒ պաշտպանության և աջակցության նախարարն ասել է. «Զինված ուժերին անհրաժեշտ նոր պաշտպանական տեխնիկան կարտադրվի արհեստական ինտելեկտի ու քվանտային տեխնոլոգիաներով և իրանցի մասնագետների ջանքերով։ Այդպիսով մենք կօգտագործենք նաև համալսարանական մասնագետաների կարողությունները»։
Իրանի ռադիոհեռուստատեսությանը տված հարցազրույցում, գեներալ Նասիրզադեն նշել է, որ արհեստական ինտելեկտի զարգացման և զինված ուժերը խելացի տեխնիկայով համալրելու լավագույն վայրը Պաշտպանության նախարարությունն է, քանի որ այս հենց այս կառույցն է պատասխանատու երկրի ուժի արտադրության համար։
Նախարարի խոսքով․ «Մենք հետևում ենք արհեստական ինտելեկտի ոլորտում համաշխարհային ձեռքբերումներին, որպեսզի մեր երկրի զինված ուժերը ոչ միայն անակնկալի չգան, այլ կարողանան անկանկալի բերել թշնամուն»։