BRICS ցուցահանդեսում Իրանի տաղավարը մեծ ընդունելության է արժանացել
Թաիլանդում կայացած BRICS ձեռարվեստի, երաժշտության և տեղական արվեստների ցուցահանդեսում Իրանի տաղավարը մեծ ընդունելության է արժանացել այցելուների կողմից:
Վկայակոչելով Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության մամուլի գրասենյակին, "Սահաբ" գործակալութկոյնը հաղորդում է, որ ցուցահանդեսն անցկացվել է դեկտեմբերի 6-8_ը։
Իրանի տաղավարում ներկայացվել են իրանական արվեստն ու մշակույթը և այցելուներ ծանոթացել են ձեռագործ աշխատանքների, խեցեգործության և իրանական այլ արվեստների հետ:
BRICS-ը հիմնադրվել է 2006 թվականին Բրազիլիայի, Չինաստանի, Հնդկաստանի և Ռուսաստանի կողմից, իսկ 2011 թվականին խմբին միացել են Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եթովպիան։ Իրանը խմբին միացել է 2024 թվականին։
BRICS-ի անդամներին բաժին է ընկնում աշխարհի տարածքի 34 տոկոսը, երկրագնդի բնակչության 45,2 տոկոսը և համաշխարհային ՀՆԱ-ի 36,7 տոկոսը: