Որպես դիտորդ անդամ Իրանի միանալն ԵԱՏՄ-ին միության օրակարգում է
https://parstoday.ir/hy/news/iran-i227330-Որպես_դիտորդ_անդամ_Իրանի_միանալն_ԵԱՏՄ_ին_միության_օրակարգում_է
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ  Օվերչուկը երկուշաբթի օրը նշելով,որ  Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ-ի գագաթնաժողովի օրակարգում է լինելու որպես դիտորդ անդամ Իրանի միանալն այս միությանը,ասել է ,-Դիտորդ կարգավիճակ ստանալով Իրանը հասանելիություն կունենա այս միության անդամ երկրների 190 միլիոնանոց մեծ շուկային:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 24, 2024 15:00 Asia/Tehran
  • Որպես դիտորդ անդամ Իրանի միանալն ԵԱՏՄ-ին  միության օրակարգում է

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ  Օվերչուկը երկուշաբթի օրը նշելով,որ  Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ-ի գագաթնաժողովի օրակարգում է լինելու որպես դիտորդ անդամ Իրանի միանալն այս միությանը,ասել է ,-Դիտորդ կարգավիճակ ստանալով Իրանը հասանելիություն կունենա այս միության անդամ երկրների 190 միլիոնանոց մեծ շուկային:

Ալեքսեյ Օվերչուկը Թեհրանում լրագրողներին ասել է. «Որպես դիտորդ Իրանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը շատ կարևոր քայլ է Իրանի և միության անդամ հինգ երկրների միջև առևտրային փոխանակումների զարգացման համար»:

Իրանի իսլամական խորհրդարանի պատգամավորները կիրակի օրը լիագումար նիստում քննարկել են Իրանի տնտեսական հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի օրինագծի վերաբերյալ զեկույցը և վավերացրել փաստաթուղթը։

Ավելի վաղ այս համաձայնագիրը վավերացվել էր միության անդամ հինգ երկրների խորհրդարանների կողմից։