Իրանի արեւմուտքում մեկնարկել են ԻՀՊԿ-ի զորավարժությունները
Հունվար 04, 2025 14:49 Asia/Tehran
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Մեծ Մարգարե -19» կոչվող ցամաքային զորավարժությունները սկսվել են՝ տեղափոխելով Միրզա Քուչաք Խանի անվան հատուկ նշանակության բրիգադը Իրանի հյուսիսում գտնվող Ռաշթի օդանավակայանից դեպի Իրանի արևմուտքում՝ Քերմանշահի օդանավակայան:
Այս զորավարժություններում իրականացվում են արագ արձագանքման գործողությունների սցենարներ, իսկ զորավարժությունների տարածք ուժերի և տեխնիկայի արագ տեղափոխումն այս տեսակի գործողության բաղկացուցիչ մասերից է, որն իրականացվել է այսօր՝ շաբաթ առաջին փուլում։


Առաջիկա օրերին նաև կսկսվեն Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի համատեղ ու կոմբինացված զորավարժությունները Իրանի տարածքում և Պարսից ծոցի կապույտ ջրերում։