Մեկնարկել է Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի զորավարժությունը երկու ամիս տևողությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i227766-Մեկնարկել_է_Իրանի_Իսլամական_Հանրապետության_զինված_ուժերի_զորավարժությունը_երկու_ամիս_տևողությամբ
Սահաբ - ԻԻՀ ԶՈւ զորավարժությունների բազայի հրամանատարն ասել է, որ կիրակի օրվանից, մինչև երկու ամիս Իրանի երկնքում, ցամաքում և ծովերում տեղի կունենան ԶՈւ զորավարժությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 05, 2025 14:15 Asia/Tehran

Սահաբ - ԻԻՀ ԶՈւ զորավարժությունների բազայի հրամանատարն ասել է, որ կիրակի օրվանից, մինչև երկու ամիս Իրանի երկնքում, ցամաքում և ծովերում տեղի կունենան ԶՈւ զորավարժությունները:

Բրիգադային գեներալ Ալի Շադմանին ասել է, որ երկրի արևմուտքում և արևելքում Իրանի բանակի ցամաքային զորքերի հատուկ ստորաբաժանումները, Իրանի արևմուտքում, հարավ-արևմուտքում և հարավում գտնվող ԻՀՊԿ-ի ռազմացամաքային ուժերի հատուկ ստորաբաժանումները և տասնյակ հազարավոր աշխարհազորայիններ Իրանի նահանգային կորպուսների տեսքով կմասնակցեն հակաահաբեկչության զորավարժությանը:

Գեներալ Շադմանիի խոսքով՝ բանակի օդուժը և հակաօդային պաշտպանության ուժերը ԻՀՊԿ-ի օդուժի հետ համատեղ կիրականացնեն Իրանի կարևոր կենտրոնների հակաօդային պաշտպանությունը՝ օգտագործելով ժամանակակից սարքավորումներն ու համակարգերը համատեղ բազայում, իսկ ծովում՝ Հնդկական օվկիանոսի Հյուսիսային բաժնում և Օման ծովում բանակի նավատորմը, իսկ Պարսից ծոցում ԻՀՊԿ-ի  ռազմածովային ուժերը կանցկացնեն այս զորավարժությունները՝ կենտրոնանալով եռյակ կղզիների և Հորմոզի նեղուցի վրա: