Մեկնարկել են ԻԻՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության «Էղթեդար» զորավարժությունները
Սահաբ-Այսօր (երեքշաբթի)Իրանի կենտրոնում գտնվող Նաթանզի միջուկային կենտրոնի հակաօդային պաշտպանության օղակում «Էղթեդար»(Հզորություն) համատեղ զորավարժությունների առաջին փուլը մեկնարկել է «Խաթամ ալ-Անբիա»ՀՕՊ բազայի հրամանատար, բրիգադային գեներալ Ղադեր Ռահիմզադեի հրամանով:
Սահաբ ցանցը հղում անելով ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությանը հաղորդում է,որ զորավարժությունների այս փուլում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներն իրականացնում են համակողմանի պաշտպանություն՝մարտական դժվարին պայմաններում միջուկային օբյեկտները օդային բազմաթիվ սպառնալիքներից պաշտպանելու համար։
Իրանի զինված ուժերի «Էղթեդար» զորավարժությունների զորակայանի հրամանատար, բրիգադային գեներալ Ալի Շադմանին կիրակի օրն ասել է, որ երկրի արևմուտքում և արևելքում Իրանի բանակի ցամաքային զորքերի հատուկ ստորաբաժանումները, Իրանի արևմուտքում, հարավ-արևմուտքում և հարավում գտնվող ԻՀՊԿ-ի ռազմացամաքային ուժերի հատուկ ստորաբաժանումները և տասնյակ հազարավոր աշխարհազորայիններ Իրանի նահանգային կորպուսների տեսքով կմասնակցեն հակաահաբեկչության զորավարժությանը:
Գեներալ Շադմանիի խոսքով՝ բանակի օդուժը և հակաօդային պաշտպանության ուժերը ԻՀՊԿ-ի օդուժի հետ համատեղ կիրականացնեն Իրանի կարևոր կենտրոնների հակաօդային պաշտպանությունը՝ օգտագործելով ժամանակակից սարքավորումներն ու համակարգերը համատեղ բազայում, իսկ ծովում՝ Հնդկական օվկիանոսի Հյուսիսային բաժնում և Օման ծովում բանակի նավատորմը, իսկ Պարսից ծոցում ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը կանցկացնեն այս զորավարժությունները՝ կենտրոնանալով եռյակ կղզիների և Հորմոզի նեղուցի վրա: