Մեկնարկել են ԻԻՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության «Էղթեդար» զորավարժությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i227830-Մեկնարկել_են_ԻԻՀ_ԶՈՒ_հակաօդային_պաշտպանության_Էղթեդար_զորավարժությունները
Սահաբ-Այսօր (երեքշաբթի)Իրանի կենտրոնում գտնվող Նաթանզի միջուկային կենտրոնի հակաօդային պաշտպանության օղակում «Էղթեդար»(Հզորություն) համատեղ զորավարժությունների առաջին փուլը մեկնարկել է «Խաթամ ​​ալ-Անբիա»ՀՕՊ բազայի հրամանատար, բրիգադային գեներալ Ղադեր Ռահիմզադեի հրամանով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 07, 2025 14:04 Asia/Tehran

Սահաբ-Այսօր (երեքշաբթի)Իրանի կենտրոնում գտնվող Նաթանզի միջուկային կենտրոնի հակաօդային պաշտպանության օղակում «Էղթեդար»(Հզորություն) համատեղ զորավարժությունների առաջին փուլը մեկնարկել է «Խաթամ ​​ալ-Անբիա»ՀՕՊ բազայի հրամանատար, բրիգադային գեներալ Ղադեր Ռահիմզադեի հրամանով:

Սահաբ  ցանցը հղում անելով ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությանը հաղորդում է,որ զորավարժությունների այս փուլում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներն իրականացնում են համակողմանի պաշտպանություն՝մարտական ​​դժվարին պայմաններում միջուկային օբյեկտները օդային բազմաթիվ սպառնալիքներից պաշտպանելու համար։ 

Իրանի զինված ուժերի  «Էղթեդար» զորավարժությունների զորակայանի հրամանատար, բրիգադային գեներալ Ալի Շադմանին կիրակի օրն ասել է, որ երկրի արևմուտքում և արևելքում Իրանի բանակի ցամաքային զորքերի հատուկ ստորաբաժանումները, Իրանի արևմուտքում, հարավ-արևմուտքում և հարավում գտնվող ԻՀՊԿ-ի ռազմացամաքային ուժերի հատուկ ստորաբաժանումները և տասնյակ հազարավոր աշխարհազորայիններ Իրանի նահանգային կորպուսների տեսքով կմասնակցեն հակաահաբեկչության զորավարժությանը:

Գեներալ Շադմանիի խոսքով՝ բանակի օդուժը և հակաօդային պաշտպանության ուժերը ԻՀՊԿ-ի օդուժի հետ համատեղ կիրականացնեն Իրանի կարևոր կենտրոնների հակաօդային պաշտպանությունը՝ օգտագործելով ժամանակակից սարքավորումներն ու համակարգերը համատեղ բազայում, իսկ ծովում՝ Հնդկական օվկիանոսի Հյուսիսային բաժնում և Օման ծովում բանակի նավատորմը, իսկ Պարսից ծոցում ԻՀՊԿ-ի  ռազմածովային ուժերը կանցկացնեն այս զորավարժությունները՝ կենտրոնանալով եռյակ կղզիների և Հորմոզի նեղուցի վրա: