ՀՀ նախագահը երախտագիտություն է հայտնել երկրի տարածքային ամբողջականությանն աջակցելու Իրանի դիրքորոշման համար
https://parstoday.ir/hy/news/iran-i228082-ՀՀ_նախագահը_երախտագիտություն_է_հայտնել_երկրի_տարածքային_ամբողջականությանն_աջակցելու_Իրանի_դիրքորոշման_համար
Իսլամական Խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի գլխավորած պատվիրակությունը Երևան կատարած այցի ընթացքում հանդիպել և բանակցություններ է վարել Հայաստանի Հանրապետության նախագահի հետ։
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Հունվար 14, 2025 14:08 Asia/Tehran

Իսլամական Խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի գլխավորած պատվիրակությունը Երևան կատարած այցի ընթացքում հանդիպել և բանակցություններ է վարել Հայաստանի Հանրապետության նախագահի հետ։

Ինչպես հաղորդում է ԻՍՆԱ լրատվական գործակալությունը,Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը գոհունակություն  է հայտնել բոլոր ոլորտներում Իրանի և Հայաստանի հարաբերությունների ընդլայնման կապակցությամբ և ընդգծել Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերություններն ընդլայնելու իր երկրի կառավարության լուրջ վճռականությունը։

Հայաստանի նախագահը կարևորել է նաև բարեկամական խմբերի ձևաչափով փոխգործակցությունը և օրենսդիր մարմինների ներկայացուցիչների պարբերական հանդիպումները՝ նկատի ունենալով խորհրդարանների նշանակալի դերը՝ երկկողմ հարաբերությունների զարգացման, փոխվստահության և լիարժեք փոխըմբռնման մթնոլորտի կառուցման գործում:

«Հայաստանը մեծապես կարևորում է Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունների հետևողական ամրապնդումը: Մեզ համար Իրանը եղել և մնում է առանձնահատուկ գործընկեր», ասել է ՀՀ նախագահը։ 

Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար՝ Արա Շահվերդյանը ևս այս հանդիպման ընթացքում  նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը առաջնահերթությունն է իր հարեւանների հետ հարաբերությունների զարգացման քաղաքականությունը, և Հայաստանն այս առումով առանձնահատուկ դիրք ունի։

Արա Շավերդյանը Իրանի և Հայաստանի սահմանը համարել է բարեկամության և բարիդրացիության սահման և կարևորել է երկու երկրների ժողովուրդների պատմական ու խորը հարաբերությունները։

Շավերդյանը նաև ընդգծել է միջազգային սահմանների փոփոխությանը  դեմ լինելու  Իրանի Իսլամական Հանրապետության վճռական  քաղաքականությունը և նշել, որ Հայաստանի տարածքում հաղորդակցության ուղիների ցանկացած ապաշրջափակում պետք է լինի  այս երկրի ազգային և տարածքային ինքնիշխանության ներքո։ Նա նաև աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի  միջև խաղաղության բանակցային գործընթացին։