«Zagros» նորագույն ականակիրը շուտով կընդգրկվի Իրանի ՌԾՕ սպառազինության մեջ. փոխծովակալ
https://parstoday.ir/hy/news/iran-i228084-zagros_նորագույն_ականակիրը_շուտով_կընդգրկվի_Իրանի_ՌԾՕ_սպառազինության_մեջ._փոխծովակալ
Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Շահրամ Իրանին հայտարարել է, որ իրանական մասնագետների մշակած եզակի «Zagros» ականակիրը շուտով կընդգրկվի Իրանի ռազմածովային ուժերի սպառազինության մեջ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 14, 2025 14:20 Asia/Tehran
  • «Zagros» նորագույն ականակիրը շուտով կընդգրկվի Իրանի ՌԾՕ սպառազինության մեջ. փոխծովակալ

Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Շահրամ Իրանին հայտարարել է, որ իրանական մասնագետների մշակած եզակի «Zagros» ականակիրը շուտով կընդգրկվի Իրանի ռազմածովային ուժերի սպառազինության մեջ։

Տեղեկությունը հայտնում է «Mehr» գործակալությունը։

«Այս շաբաթ «Zagros» եզակի ռազմանավը... կիջեցվի ջուր և կսկսի գործել տարածաշրջանում», – ասել է Իրանին:

«Zagros»-ը ժամանակակից ականակիր է՝ նախատեսված ինչպես մարտական, այնպես էլ հետախուզական առաջադրանքների համար:

Փոխծովակալը նաև հայտնել է, որ այս շաբաթ Ջասկ շրջանում կբացվի երկրի ամենամեծ ռազմական կենտրոնը: Իրանիի խոսքով՝ այն իր մեջ ներառում է մասնագիտացված նավահանգստային կայաններ, որոնք հագեցած են ամենաարդիական սարքավորումներով: