Զսպման ուժի ավելացումը․ Սա Իրանի վճռական պատասխանն է թշնամիների անհեթեթ երեւակայությանը
Սահաբ – Վերջին օրերին մենք ականատես եղանք, որ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը համալրվեցին ամրությունների դեմ կիրառվելու և գաղտագողի հնարավորություններով օժտված 1000 ռազմավարական անօդաչու թռչող սարքերով, ինչի հետևանքով Իրանի կարողությունների և զսպման ուժի ավելացման հարցը կրկին հայտնվեց այս օրերի տեղական և արտասահմանյան լրատվամիջոցների լուրերի առաջին շարքում։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը, Իրանի պաշտպանական, ռազմական, հրթիռային և անօդաչու թռչող սարքերի կարողությունների միայն մի փոքր մասի բացահայտումը ցույց է տալիս, որ Իրանի զսպման մեծ կարողությունը ամեն օր նոր դրսեւորումներ է ունենում։ Իրանի Իսլամական Հանրապետությունը ցամաքային և օդային տարածքի պահպանման գործում ինքնաբավ լինելուց բացի, նաև ի վիճակի է մեծ հաջողություններ ունենալ հզորություն կերտելու և զսպման ոլորտներում:
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին այս կապակցությամբ ասել է.-«Մենք տարիներ շարունակ նախապատրաստվել ենք խոշոր մարտերի, լայնածավալ արշավների և ծանր ու նույնիսկ երկարաժամկետ առճակատումների համաշխարհային մասշտաբով թվացյալ մեծ տերությունների փոխկապակցված զանգվածների և նրանց տարածաշրջանային կցորդների հետ»:

Նոր աշխարհակարգի թեմատիկ առաջնահերթությունների փոփոխությամբ և Արևմտյան Ասիայի նոր պայմաններով, Իրանի Իսլամական Հանրապետությունը նաև ձգտեց ստեղծել անվտանգության-պաշտպանական համապարփակ ռազմավարություն իր բոլոր թշնամիների, ներառյալ ներտարածաշրջանային հակառակորդների և արտատարածաշրջանային միջամտողների դեմ: Վերջին տարիներին Իրանի Իսլամական Հանրապետության զսպող ուժը եղել է պաշտպանական զսպում, երկրորդ հարված նշանակությամբ, սակայն երբեմն, սպառնալիքների աճի պատճառով, Իրանը նաև օգտագործել է իր հարձակողական զսպման կարողությունները:
Բազմաթիվ արտաքին սպառնալիքների հետևանքով Իրանի տարբեր կառավարություններ փորձել են մեծացնել երկրի զսպման գործոնը՝ մեծացնելով նրա պաշտպանական հզորությունը և ընդլայնելով նրա անվտանգության միջավայրը:
Ըստ այդմ՝ զսպման շրջանակում առաջարկվեցին տարբեր ծրագրեր՝ հիմնված պաշտպանական հզորացման վրա։ Այդ ծրագրերից կարելի է նշել Իրանի բանակում և Հեղափոխության պահապանների կորպուսում հրթիռային հզորության, անօդաչու թռչող սարքերի, պաշտպանական համակարգերի հզորացումը, որոնք տարբեր ժամանակներում համալրել են այդ ուժերը։
Նաև Իրանի Իսլամական Հանրապետության բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տարբեր զորավարժությունները որպես օպերատիվ վարժանքներ և իրական տեսարաններ, համարվում են զինված ուժերի համակողմանի զսպման այլ դրսեւորումներ։Այս զորավարժությունների թվում են բանակի ՀՕՊ-ի «Էղթեդար-1403» և ԻՀՊԿ-ի ռազմացամաքային ուժերի «Մեծ մարգարե-19» զորավարժությունները։
Իրանի Իսլամական Հանրապետությունն Արևմտյան Ասիայում հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հզորության առումով ամենախոշոր երկիրն է, և Իսլամական Իրանի հրթիռային զենքի զսպող ուժը միշտ էլ թշնամիների աչքի փուշն է եղել: Այս շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետության աճող հզորությունը պաշտպանության ոլորտում սահմանվում է զսպման և երկրի տարածքային ամբողջականության պաշտպանության ռազմավարության հիման վրա, և ոչ մի պահ կանգ չի առնում։
Զինված ուժերը, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի իմաստուն ցուցումների և կարողությունները մեծացնելու և զենքերը խելացի դարձնելու ռազմավարության շրջանակներում, ամեն օր մեծացնում են ԻԻՀ-ի պաշտպանական հզորությունը, և պաշտպանական հզորության մեծացումը և օդային, ցամաքային ու ծովային տարածքի պաշտպանությունը կարող են ավելացնել զսպման ուժը, և չեզոքացնել ԻԻՀ դեմ թշնամիների անհեթեթ երևակայությունը։