Իրանը ողջունում է Գազայում հրադադար հաստատելու շուրջ համաձայնությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i228186-Իրանը_ողջունում_է_Գազայում_հրադադար_հաստատելու_շուրջ_համաձայնությունը
Իրանի և Կատարի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում ընդգծել են Սիրիայի ենթակառուցվածքների վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումները և այդ երկրի տարածքների օկուպացումը դադարեցնելուն ուղղված լուրջ ջանքերի և գործողությունների անհրաժեշտությունը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 17, 2025 10:10 Asia/Tehran
  • Իրանը ողջունում է Գազայում հրադադար հաստատելու շուրջ համաձայնությունը

Իրանի և Կատարի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում ընդգծել են Սիրիայի ենթակառուցվածքների վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումները և այդ երկրի տարածքների օկուպացումը դադարեցնելուն ուղղված լուրջ ջանքերի և գործողությունների անհրաժեշտությունը։

ԻԻՀ ԱԳ նախարար սեյեդ Աբբաս Արաղչին և Կատարի վարչապետ և ԱԳ նախարար Շեյխ Մուհամեդ բեն Աբդուլռահման Ալ Թանին, հինգշաբթի առավոտյան կայացած հեռախոսազրույցում, քննարկել են տարածաշրջանային զարգացումները՝ կենտրոնանալով Սիրիայում տեղի ունեցող զարգացումների և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի վրա:

Կողմերը մտքեր են փոխանակվել նաև Սիրիայում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ երկկողմ և բազմակողմ խորհրդակցությունների շարունակման շուրջ՝ նպատակ ունենալով նպաստել կայունության հաստատմանը և Սիրիայի ժողովրդի կամքի վրա հիմնված ներառական քաղաքական համակարգի ձևավորմանը։