Իրանցի աշակերտները նվաճել են 3 ոսկե և արծաթե մեդալներ՝ գյուտերի համաշխարհային օլիմպիադայում
Parstoday- Իրանցի դեռահաս գյուտարարները երկու ոսկե և մեկ արծաթե մեդալ են նվաճել Հարավային Կորեայի 2025 թվականի գիտական հետազոտությունների և գյուտերի միջազգային մրցույթում:
Ինչպես հաղորդում է Parstoday-ը՝ վկայակոչելով IRNA-ն, այս մրցաշարին, որն անցկացվել է հունվարի 16-ին և 17-ին, մասնակցել են 13 երկրների մասնակիցներ՝ Հարավային Կորեայից, Իրանից, Ամերիկայից, Նոր Զելանդիայից, Ղազախստանից, Ինդոնեզիայից, Մալայզիայից, Չինաստանից և այլուր։
Ներկա թիմերը մրցել են մեխատրոնիկայի, արհեստական ինտելեկտի, ծրագրավորման, էլեկտրոնիկայի, քիմիայի և նանո, կենսատեխնոլոգիայի և ճանաչողական գիտությունների, նոր էներգիաների, ֆիզիկայի և աստղագիտության ոլորտներում։
Իրանցի ուսանողների գիտական թիմերի ղեկավար Մեհդի Ռաշիդիջահանը հայտարարել է. «Ալիռեզա Ջաֆարնժադից և Մեհրան Ռաջաբիից կազմված թիմը նվաճել է ոսկե մեդալ մեխատրոնիկայի բնագավառում, իսկ Մոիդ Ռաջաբիի և Հելենա Ռաջաբիի թիմը՝ Արհեստական ինտելեկտի ոլորտում նվաճել է ոսկե մեդալ, սարանք Իրանի ձեռք բերված 2 ոսկե մեդալներն են 2025 թվականի Հարավային Կորեայի գիտական հետազոտությունների և գյուտերի միջազգային մրցույթից։
Նշելով, որ ընտրված թիմերի հոդվածները կտպագրվեն կորեական հավաստի ամսագրերում, Ռաշիդի ջահանը հավելեց. «Թահա Քանանիից և Մոհամմադ Հոսեյն Ռահմանիից կազմված թիմը, քիմիայի և նանո ոլորտներում արժանացել է արծաթե մեդալի»։