Իրանի Իսլամական խորհրդարանում կրոնական փոքրամասնությունների պատգամավորները դատապարտել են դատական ​​իշխանության դատավորների սպանությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i228266-Իրանի_Իսլամական_խորհրդարանում_կրոնական_փոքրամասնությունների_պատգամավորները_դատապարտել_են_դատական_իշխանության_դատավորների_սպանությունը
ԻԻՀ դատական ​​իշխանության երկու նշանավոր դատավորներ Հոջաթոլ Էսլամ վալմոսլեմին Հաջ Շեյխ Ալի Ռազինիի և Հաջ Շեյխ Մոհամմադ Մողիսեի սպանությունից հետո, Իսլամական խորհրդարանում կրոնական փոքրամասնությունների պատգամավորները մի հայտարարությամբ դատապարտել են ահաբեկչական այս ակտը և այն համարել են Իրանի մեծ ժողովրդի դիմաց համաշխարհային իմպերիալիզմի և Սիոնիստական ​​ռեժիմի փակուղու մեջ հայտնվելու նշան։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 19, 2025 12:42 Asia/Tehran
  • Իրանի Իսլամական խորհրդարանում կրոնական փոքրամասնությունների պատգամավորները դատապարտել են դատական ​​իշխանության դատավորների սպանությունը

ԻԻՀ դատական ​​իշխանության երկու նշանավոր դատավորներ Հոջաթոլ Էսլամ վալմոսլեմին Հաջ Շեյխ Ալի Ռազինիի և Հաջ Շեյխ Մոհամմադ Մողիսեի սպանությունից հետո, Իսլամական խորհրդարանում կրոնական փոքրամասնությունների պատգամավորները մի հայտարարությամբ դատապարտել են ահաբեկչական այս ակտը և այն համարել են Իրանի մեծ ժողովրդի դիմաց համաշխարհային իմպերիալիզմի և Սիոնիստական ​​ռեժիմի փակուղու մեջ հայտնվելու նշան։

Այս վախկոտ սպանությունը, որի հեղինակներն ու նախագծողները երբեք չեն համարձակվի ընդունել և պատասխանատվություն կրել իրենց կեղտոտ ու ստոր հանցագործության համար, ինչպես միջազգային պետական ​​ահաբեկչական ցանցի մյուս հանցագործությունները, իրականացվել է ԿՀՎ-ի և Մոսադի ծառայությունների նախագծով ու աջակցությամբ և այս արարքը համաշխարհային կայսերապաշտության և Սիոնիստական  ռեժիմի փակուղու մեջ հայտնվելու նշանն է՝ սիրելի Իրանի վճռական, հավատարիմ և առաջադեմ ժողովրդին դիմակայելու հարցում:

Այս հայտարարությունը ստորագրվել է՝

Թեհրանի  և հյուսիսային իրանահայության  պատգամավոր՝  Արա Շահվերդյանի,

Սպահանի և հարավային  իրանահայության  պատգամավոր՝ Գեղարդ Մանսուրյանի,

Իրանի հրեաների պատգամավոր Հոմայուն Սամե Յահ Նաջաֆաբադի,

Իրանում զրադաշտականների պատգամավոր  Բեհշիդ Բարխորդարի,

Եվ Իրանի քաղդեացի և ասորի քրիստոնյաների  պատգամավոր  Շարլի  Էնվիե Թեքիեի կողմից։