Սահաբ ցանցը դարձավ մեկ տարեկան
https://parstoday.ir/hy/news/iran-i228272-Սահաբ_ցանցը_դարձավ_մեկ_տարեկան
Այսօր՝ կիրակի, Իրանի ռադիո-հեռուստատեսության արտասահմանյան թողարկումների ինտերնետային ռադիո-հեռուստատեսային միջազգային ցանցը՝ Սահաբը դարձավ մեկ տարեկան:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Հունվար 19, 2025 13:16 Asia/Tehran

Այսօր՝ կիրակի, Իրանի ռադիո-հեռուստատեսության արտասահմանյան թողարկումների ինտերնետային ռադիո-հեռուստատեսային միջազգային ցանցը՝ Սահաբը դարձավ մեկ տարեկան:

Այս առիթով Իրանի ռադիո-հեռուստատեսության կազմակերպության տնօրեն՝ դոկտոր Փեյման Ջեբելիի, արտասահմանյան թողարկումների բաժնի տնօրեն դոկտոր Ահմեդ Նորուզիի և Sahab  ցանցի ղեկավարների ու աշխատակիցների ներկայությամբ տեղի է ունեցել արարողություն:

Ըստ Իրանի ռադիո-հեռուստատեսության կազմակերպության լրատվական գործակալության՝ այս ցանցի գործունեությունն Իրանի ռադիո-հեռուստատեսության կազմակերպության արտասահմանյան թողարկումների բաժնի հատուկ առաքելություններից է՝ առցանց ռադիո-հեռուստատեսային հարթակներում ներկա գտնվելու համար։

Ներկայանալով 94 ակտիվ հարթակներում՝ Sahab-ը փորձում է ստեղծել Իրանի մասին ճիշտ և իրատեսական պատկերացում ամբողջ աշխարհի մարդկանց գիտակցության մեջ:

Արարողությանը բացումն է կատարվել թուրքերեն Press TV և պորտուգալերեն Hispan TV հեռուստաալիքների։

Sahab ցանց-ը նոր քայլ էր, որն իրականացվել է Արտասահմանյան թողարկումների վարչության կողմից՝ աշխարհի մարդկանց մտքերում Իրանի մասին ճիշտ մտավոր պատկերացում ստեղծելու, առցանց ռադիոալիքի միջոցով տարբեր ձևաչափերով պատումների առաջնահերթություն տալու և 27 տարբեր լեզուներով համաձայն քաղաքական առաջնահերթությունների, մշակութային, սոցիալական, իմացաբանական, մտավոր, պատմական, քաղաքական և տնտեսական ոլորտներում փոքր ու մեծ պրոյեկտներ սահմանելու և իրականացնելու  համար:

Sahab ցանցի տնօրեն Հոսեյն Շեյխյանն ասել է. «Մենք ձգտում ենք ազդել թիրախային ազգերի վերնախավերի հասարակական կարծիքի վրա՝ մակրոքաղաքակրթական ըմբռնումով և ուժերի բախման այս քաղաքակրթական դաշտում, և սա մոտեցում է, որը ծնվել է իսլամական հեղափոխության մտքերից: Նաև, մենք ձգտում ենք ստեղծել մի տեսակ ինտելեկտուալ և դիսկուրսային փոխազդեցություն մեր թիրախային համայնքի մտքերում։ Ելնելով դրանից՝ Sahab-ի արտադրանքներն իր ենթաբրենդներում ունեն բոլոր արտադրական ձևաչափերի առանձնահատկությունները»:

Իրանի ռադիո-հեռուստատեսության կազմակերպության ղեկավար դոկտոր Փեյման Ջեբելին նույնպես Sahab ցանցի ստեղծումը համարեց լրատվամիջոցների ոլորտում տեխնոլոգիական զարգացումներին համահունչ, ինչը կհանգեցնի տարբեր լեզուներով Արտասահմանյան թողարկումների բաժնի ուղերձի տարածմանը՝ տարբեր երկրներում: