Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորգետնյա բազայի բացման հանդիսությունը
ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը ստորգետնյա մի ռազմավարական բազա են ցուցադրել: Միևնույն ժամանակ առաջին անգամվա համար հրապարակվել է ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի լողացող քաղաքներից մեկի նկարները։
ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին բացման արարողության ժամանակ ասել է. «Համալիրը, որը մենք այսօր այցելեցինք ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի պատվավոր հրամանատարի հետ միասին, ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի գրոհային նավերի, հրթիռային կայանների և ականների պահպանման բազմաթիվ համակարգերից մեկն է։
ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատարի խոսքով, այս բազաները ԻՀՊԿ-ի ռազմածովային կարողությունների շատ փոքր մասն են կազմում, որոնք գտնվում են գետնի խորքում և ապահով վայր են այդ նավերը պահելու համար:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նորագույն արագընթաց նավակի ցուցադրումը
ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի «Թարեղ» անվամբ նորագույն նավակը ներկայացվել է ԻՀՊԿ-ի ստորգետնյա քաղաքի բացման արարողության շրջանակում: Այս նավակն ունի ածխածնային իրան և առնվազն 180 կմ/ժ արագություն և ունակ է թեւավոր հրթիռներ արձակելու։
