Իրանը մտադիր է զարգացնել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Փեզեշքիան
https://parstoday.ir/hy/news/iran-i228286-Իրանը_մտադիր_է_զարգացնել_ռազմական_համագործակցությունը_Ռուսաստանի_հետ._Փեզեշքիան
ԻԻՀ նախագահի խոսքով՝ Ռուսաստանի հետ մակրոմակարդակով պայմանավորվածություններ կան, սակայն մանրամասները կորոշվեն հետագա գործընթացներով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 19, 2025 15:44 Asia/Tehran
  • Իրանը մտադիր է զարգացնել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Փեզեշքիան

ԻԻՀ նախագահի խոսքով՝ Ռուսաստանի հետ մակրոմակարդակով պայմանավորվածություններ կան, սակայն մանրամասները կորոշվեն հետագա գործընթացներով:

Իրանը կզարգացնի համագործակցությունը Ռուսաստանի հետ ռազմական և անվտանգության ոլորտում, որպեսզի «թշնամին չկարողանա հեշտությամբ ոչնչացնել մեզ»: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում։

«Եթե մյուս պետությունները հարձակվեն մեր երկրների վրա, ապա այն հիմքի վրա, ինչ գրված է պայմանագրում, մենք պարտավորություններ ենք ստանձնում ոչ մի դեպքում չմասնակցել ագրեսորներին օգնող գործընթացներին։ Մակրոմակարդակում մենք ունենք պայմանավորվածություններ Ռուսաստանի  հետ, բայց մանրամասները կորոշվեն հետագա գործընթացներով և պայմանավորվածություններով», - ասել է Փեզեշքիանը։

Նրա խոսքով՝ ընդհանուր հայեցակարգն անհրաժեշտ է հետագայում գործնական ծրագրեր մշակելու համար։

«Բնականաբար, բոլոր ուղղություններով, որտեղ մենք կարող ենք օգնել միմյանց, ռազմական և անվտանգության ոլորտներում, մենք կփորձենք զարգացնել համագործակցությունը։  Մենք պետք է համագործակցենք, որպեսզի թշնամին չկարողանա հեշտությամբ գալ, ոչնչացնել մեզ և հեռանալ։  Թշնամին չպետք է որևէ պատրանք ունենա, որ կարող է հեշտությամբ հաղթել մեզ», - նշել է Իրանի նախագահը։

Նշենք, որ Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը հունվարի 17-ին կայացած բանակցություններից հետո ստորագրել են երկու երկրների համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր: Ինչպես ավելի վաղ նշել էին Կրեմլում, այդ փաստաթուղթն արտացոլում է երկկողմ կապերի նոր մակարդակի դուրս գալը: