Իրանցի հետազոտողն ուսումնասիրել է քիմիաթերապիայի բացական հետևանքների դեմ պայքարելու հնարավորությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i228294-Իրանցի_հետազոտողն_ուսումնասիրել_է_քիմիաթերապիայի_բացական_հետևանքների_դեմ_պայքարելու_հնարավորությունները
Իրանցի հետազոտողն ուսումնասիրել է նանոբժշկության ազդեցությունը ստամոքս-աղիքային քաղցկեղով հիվանդների մոտ քիմիաթերապիայի կողմնակի ազդեցությունների նվազեցման վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 20, 2025 06:24 Asia/Tehran
  • Իրանցի հետազոտողն ուսումնասիրել է քիմիաթերապիայի բացական հետևանքների դեմ պայքարելու հնարավորությունները

Իրանցի հետազոտողն ուսումնասիրել է նանոբժշկության ազդեցությունը ստամոքս-աղիքային քաղցկեղով հիվանդների մոտ քիմիաթերապիայի կողմնակի ազդեցությունների նվազեցման վրա:

Անդրադառնալով կոլոռեկտալ քաղցկեղի վեաբերյալ հետազոտությունների կարևորությանը, Սոնյա Իրանփուրն ասել է․ «Քաղցկեղի այս տեսակը մարսողական համակարգի ամենատարածված հիվանդություններից է և հայտնի է որպես տղամարդկանց և կանանց մահացության երկրորդ հիմնական պատճառ»:
Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հայտնում է, որ Իրանփուրն ասել է․ «Քաղցկեղի դեմ պայքարի համար կիրառվող քիմիաթերապիայի ժամանակ կիրառվող դեղորայքի կողմնակի ազդեցությունները չեզոքացնելու արդյունավետ բուժման մեթոդների կիրառումն անհրաժեշտություն է»:
Իրանցի հետազոտողը նշել է. «Նանոտեխնոլոգիան, որը հնարավորություն է տալիս արտադրել  հիդրոֆիլ-հիդրոֆոբ դեղամիջոցների լայն տեսականի, թույլ է տալիս կիրառել բուժման նոր մեթոդներ»։ 
Իրանփուրն ասել է․ «Հետազոտության նպատակը քիմիաթերապիայի ժամանակ կիրառվող DOX դեղամիջոցը ստանալն էր և դրա հակաքաղցկեղային հատկություններն ուժեղացնելը՝   օգտագործելով երկաթի խթանիչ»:
Իրանցի հետազոտողը հավելել է․ «Հաշվի առնելով, որ մինչ այժմ կոլոռեկտալ քաղցկեղի վրա նանոդեղերի ազդեցության վերաբերյալ հետազոտություն չի իրականացվել,  այս հետազոտությունը կարող է օգտակար լինել»: