ՀՀ ԱԳ փոխնախարարը Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականին է ներկայացրել տարածաշրջանային վերջին զարգացումները
https://parstoday.ir/hy/news/iran-i228304-ՀՀ_ԱԳ_փոխնախարարը_Իրանի_գերագույն_առաջնորդի_խորհրդականին_է_ներկայացրել_տարածաշրջանային_վերջին_զարգացումները
Հունվարի 20-ին աշխանտաքային այցով Թեհրան մեկնած ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդական, արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 20, 2025 13:00 Asia/Tehran
  • ՀՀ ԱԳ փոխնախարարը Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականին է ներկայացրել տարածաշրջանային վերջին զարգացումները

Հունվարի 20-ին աշխանտաքային այցով Թեհրան մեկնած ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդական, արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Անդրադառնալով երրկկողմ հարաբերությունների օրակարգին՝ զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Իրանի միջև առկա փոխգործակցությունը և կարևորել են հարաբերությունների շարունակական խորացմանն ուղղված ջանքերը:

Ընդգծվել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու սահմանների անքակտելիությունն անվերապահորեն հարգելու անհրաժեշտության վերաբերյալ Իրանի սկզբունքային դիրքորոշման կարևորությունը: Գոհունակությամբ արձանագրվել է նաև տնտեսական և ենթակառուցվածքային ոլորտներում երկու երկրների փոխհարաբերությունների շարունակական զարգացումը:

Վահան Կոստանյանը Քամալ Խարազիին է ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգային հարցերին ու տարածաշրջանային վերջին զարգացումներին առնչվող գործընթացների մանրամասները՝ ընդգծելով, որ Հայաստանի վարած բալանսավորված արտաքին քաղաքականության շրջանակներում առանձնահատուկ կարևորվում է Հայաստանի հարաբերությունների շարունակական զարգացումը տարածաշրջանային գործընկերների՝ մասնավորապես ԻԻՀ հետ: