Իմամ Խամենեի. Իրանի առաջընթացի միակ ճանապարհը մասնավոր հատվածի հնարավորությունների օգտագործումն է
https://parstoday.ir/hy/news/iran-i228338-Իմամ_Խամենեի._Իրանի_առաջընթացի_միակ_ճանապարհը_մասնավոր_հատվածի_հնարավորությունների_օգտագործումն_է
Սահաբ - Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդն այսօր (երեքշաբթի) 2.5 ժամով այցելել է «Առաջընթացի առաջամարտիկները, մասնավոր հատվածի կարողությունների ու ձեռքբերումների ազգային միջոցառում»խորագրով ցուցահանդեսը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 21, 2025 13:37 Asia/Tehran

Սահաբ - Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդն այսօր (երեքշաբթի) 2.5 ժամով այցելել է «Առաջընթացի առաջամարտիկները, մասնավոր հատվածի կարողությունների ու ձեռքբերումների ազգային միջոցառում»խորագրով ցուցահանդեսը։

Սահաբ ցանցը վկայակոչելով Գերագույն առաջնորդի գրասենյակի տեղեկատվական կայքը հաղորդել է, որ ցուցահանդեսում  ներկայացվել էին Իրանի մասնավոր հատվածի կարողություններն ու ձեռքբերումները կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, արբանյակների արտադրության սարքավորումների, արհեստական ​​ինտելեկտի, ինքնաթիռների վերանորոգման սարքավորումների և գործիքների արտադրության, հանքարդյունաբերության և երկրաբանական արդյունաբերության,  նավթի ու գազի և նավթաքիմիական, պողպատի և ալյումինի արդյունաբերության, կենցաղային տեխնիկայի, ծովային արդյունաբերության, գորգագործության, ջրի և էլեկտրաէներգիայի արդյունաբերության, տեքստիլ արդյունաբերության, բժշկական և հիվանդանոցային սարքավորումների և դեղագործության, Ռոյան գիտահետազոտական ​​ինստիտուտի,  գյուղատնտեսական և անասնաբուծական ապրանքների արտադրության, ձեռարվեստի և զբոսաշրջության ոլորտներում։ 

Այս այցի ընթացքում մասնավոր հատվածի տարբեր ընկերություններ բարձրաձայնեցին իրենց մտահոգություններն ու դժգոհությունները մասնավոր հատվածի առջև ծառացած խնդիրների և խոչընդոտների վերաբերյալ, իսկ Հեղափոխության մեծարգո առաջնորդը ցուցահանդեսին ներկա նախարարներին ասաց,- Կառավարությունը և պետական ​​պաշտոնյաները պետք է աշխատեն փարատել մասնավոր հատվածի մտահոգությունները, քանի որ երկրի առաջընթացը կախված է մասնավոր հատվածին հարթակ տրամադրելուց և երկրի առաջընթացի միակ ճանապարհը մասնավոր հատվածի կարողություններն ու հնարավորություններն օգտագործելն է։

Հեղափոխության առաջնորդը նաև ջրի և էլեկտրաէներգիայի ոլորտում անհավասարակշռությունը վերացնելու մասին Իրանի էներգետիկայի նախարարի բացատրություններից հետո ասել է,-Սրանք լավ և ճիշտ խոսքեր են, բայց դրանք պետք է գործնական փուլ անցնեն, քանի որ անհավասարակշռությունների և դրանց լուծումների խնդիրը մշտապես արծարծվել է վերջին տարիներին,  բայց ցանկալի կետին հասնելու համար, դեռ երկար ճանապարհ կա անցնելու։

Այաթոլլահ Խամենեին նաև նշել է ,- Լիցենզավորման երկար և բարդ գործընթացի վերաբերյալ.մասնավոր հատվածի ընկերությունների դժգոհությունների մասին ասել է,-  Թույլտվությունների հարցը կարևոր է, որի շուրջ  կառավարությունը և պատասխանատու գերատեսչությունները պետք է լրջորեն մտածեն՝ թույլտվությունների արագ տրամադրման ճանապարհին առկա  խոչընդոտները վերացնելու համար։