Արաղչի. Իրանը միջուկային զենք ստեղծելու նպատակ չունի
(last modified Thu, 23 Jan 2025 08:49:02 GMT )
Հունվար 23, 2025 12:19 Asia/Tehran
  • Արաղչի. Իրանը միջուկային զենք ստեղծելու նպատակ չունի

ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Թեհրանը երբեք նպատակ չի ունեցել ստեղծել միջուկային զենք։

Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ X-ի  իր օգտահաշվում արած գրառման մեջ Արաղչին գրել է․ «Չտարածման շարժմանն Իրանի երկարաժամկետ հանձնառության մասին տեղյակ են բոլորը։ 1968 թ․, Թեհրանը, որպես հիմնադիր անդամ,  ստորագրել է NPT պայմանագիրը»։

Նա հավելել է․ «Իսլամական հեղափոխության առաջնորդը կրոնական հրամանագրով արգելել է  զանգվածային ոչնչացման բոլոր զենքերը»։

Նշելով, որ 2015 թվականին Իրանը ստորագրել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ՀԳՀԾ), որի շրջանակներում ՄԱԳԱՏԷ-ի գործակալության պատմության մեջ իրականացվել են տեսուչների ամենահամապարփակ ստուգումները, Արաղչին գրել է․ «Իրանը երբեք, ոչ մի դեպքում, նպատակ չունի միջուկային զենք ստեղծել կամ ձեռք բերել»: (ՀԳՀԾ, «Ներածություն և ընդհանուր դրույթներ» բաժնի Գ բաժին)»։

Իրանի դիվանագիտական ծառայության ղեկավարը պարզաբանել է, որ դա մշտական և հստակ պարտավորություն է, որին Իրանը հավատարիմ է մնացել նույնիսկ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը 2018 թ․ միակողմանիորեն դուրս եկավ ՀԳՀԾ-ից։

Նա գրել է․ «Փաստերի ստուգում․ «Մեր տարածաշրջանում  ամենաարդիական հարցն  Իսրայելի ցեղասպանությունն է Գազայում և պաղեստինյան տարածքների, Սիրիայի ու Լիբանանի օկուպացիան: Իսրայելի միջուկային զինանոցն ու NPT-ին միանալու մերժումն է, որ իրական վտանգ է ներկայացնում աշխարհի համար: Այս ճշմարտությունը չպետք է անտեսել կամ քողարկել»: