Փեզեշքյան. Իրանը չի հանձնվի սպառնալիքներին և պատժամիջոցներին
https://parstoday.ir/hy/news/iran-i228448-Փեզեշքյան._Իրանը_չի_հանձնվի_սպառնալիքներին_և_պատժամիջոցներին
ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ երկիրը չի հանձնվի թշնամիների սպառնալիքներին ու պատժամիջոցներին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 24, 2025 06:44 Asia/Tehran
  • Փեզեշքյան. Իրանը չի հանձնվի սպառնալիքներին և պատժամիջոցներին

ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ երկիրը չի հանձնվի թշնամիների սպառնալիքներին ու պատժամիջոցներին։

Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ Իրանի  Խուզեստան նահանգում մտավորականների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Իրանի ժողովրդի դեմ թշնամիների սպառնալիքներին, Մասուդ Փեզեշքյանն ընդգծել է. «Իրանի ժողովուրդը չի հանձնվի սպառնալիքներին ու պատժամիջոցներին։ Մեր ժողովուրդը ոչ մի երկրի հետ վեճ ու պատերազմ չունի և ցանկանում է ապրել խաղաղության և հանգստության մեջ»։

Փեզեշքյանը հավելել է, որ Իսլամական Հանրապետության ընդհանուր քաղաքականության մեջ ԻԻՀ առաջնորդը նշել է, որ պատվի, նպատակահարմարության և իմաստության  սկզբունքների հիման վրա պետք է հարաբերություններ հաստատվեն աշխարհի բոլոր երկրների հետ, բացառությամբ Իսրայելի օկուպանտ ռեժիմի, որը չի գնահատում մարդկությունը:

Նշելով, որ մինչ Սիոնիստական ռեժիմը բռնատեր երկրների աջակցությամբ Գազայի հատվածում սպանում է  հազարավոր անմեղ մարդկանց, ռեժիմի կողմնակիցները խոսում են մարդու իրավունքների մասին, սակայն չեն գնահատում մարդկությունը և աջակցում են Իսրայելի հանցագործություններին, որը սպանել է հազարավոր անմեղ մարդկանց, այդ թվում՝ 13 հազար  աշակերտների և երեխաների։